Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոտոմյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Կողմերը խոսել են սպորտի եւ երիտասարդության քաղաքականության ոլորտում երկու երկրների համագործակցության եւ համատեղ իրականացվող ծրագրերի մասին, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել 2016թ. ընցացքում նախարարության կողմից իրականացված ծրագրերից մի քանիսը:
«Կարեւորը ոչ միայն սպորտում գրանցած մարզական բարձր արդյունքներն են, որը մեր մարզիկները գրանցեցին անցնող մրցաշրջանում, այլ նաեւ մասսայական սպորտը, մասնավորապես նախազորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների ընդգրկվածությունը մարզական միջոցառումներում: Առողջ սերունդը կայուն եւ հզոր ապագայի գրավականն է»,- ասել է նախարարը:
Նախարարը խոսել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ որպես բասկետբոլային գերտերության փորձն ուսումնասիրելու եւ մեր երկրում կիրառելու մասին: «Ամերիկահայ 7 բասկետբոլիստներ ընդգրկված են ՀՀ բասկետբոլի տղամարդկանց հավաքականի կազմում: Նրանք ամերիկյան բասկետբոլի դպրոցում ձեռք բերած գիտելիքները կիրառում են մեզ մոտ: Ահա սպորտում համագործակցության եւս մեկ փայլուն օրինակ»,- նշել է Հ. Ռոստոմյանը:
Դեսպան Ռ. Միլսի խնդրանքով նախարարը ներկայացրել է նաեւ երիտասարդական քաղաքականության ոլորտում նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
«Ծրագրերը բազմազան եւ բազմատեսակ են: Որպես մեր որդեգրած քաղաքականության կարեւորագույն բաղադրիչ կառանձնացնեմ իրականացվող ծրագրերի մարզակենտրոն լինելը: Բազմաթիվ ծրագրեր ենք մշակել եւ դրանք իրականացնում ենք հատկապես մարզերում»,- տեղեկացրել է Հ. Ռոստոմյանը:
Ռ. Միլսն իր պատրաստակամությունն է հայտնել՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ ծրագրերի իրականացման գործում եւ հաջողություններ է մաղթել նախարարության բոլոր նախաձեռնություններին:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55