«Ամանորը Պոլիտեխնիկում» ծրագրի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողները, ՀԱՊՀ ավագ դպրոցի լավագույն աշակերտները: Պարգևներ հանձնվեցին նաև հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին:
ՀԱՊՀ ուսանողական խորհրդի շքանշանով պարգևատրվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը՝երիտասարդությանևուսանողությանհարցերումունեցածբացառիկներդրմանհամար:
Պարոն Ավագյանը մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց, որ այս պարգևն անպատասխան չի մնա, և հիմնադրամ-բուհ համագործակցությունն ավելի կզարգանա 2017-ին: Պարոն Ավագյանն իր շնորհակալական խոսքում նշեց. «Սա մեր ողջ թիմի աշխատանքն է և այն բոլոր կառույցների, որոնց հետ աշխատել ու կարողացել ենք ինչ-որ բան փոխել»: Պարոն Ավագյանը նաև ցավով արձանագրեց 2016-ի կորուստները. «Կորուստներ ունեցանք ապրիլյան պատերազմից հետո, և մեր ցանկացած միջոցառում սկսում ենք՝ մեր հայորդիներին շնորհակալություն հայտնելով, այն հայորդիներին, որոնք այսօր էլ պահում են սահմանը և ապահովում նման միջոցառումների կայացումը»: Անդրադառնալով ուսանողական ծրագրերին՝ Կարեն Ավագյանն արձանագրեց, որ Պոլիտեխնիկի դերակատարությունն այդ ծրագրերում ակնհայտ է: Այնուհետև պարոն Ավագյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն ուսանողներին, որոնք ակտիվություն են ցուցաբերել հասարակական գործունեության ոլորտում:
Բուհի ուսախողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ պոլիտեխնիկական այս մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2014-ին՝ՈՒԽ-ի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում: Այդ ժամանակ է հիմնադրվել նաև ՈՒԽ հուշամեդալը: Գոռ Վարդանյանը նաև նշեց, թե ինչու են պարգևատրում նաև աշակերտներին. «Մենք հանձնում ենք նաև լավագույն աշակերտ պարգև, քանի որ Պոլիտեխնիկական համալսարանն ունի նաև ավագ դպրոց: Մենք մեր ընդհանուր ընտանիքից չենք առանձնացրել աշակերտներին»:
Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, հետադարձ հայացք նետելով 2016-ին, նշեց. «Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի համար 2016-ը հաջողությամբ ավարտվող տարի է: Մենք այս տարի ցուցաբերեցինք ողջ կոլեկտիվի, ուսանողական համակազմի համերաշխ և սկզբունքային աշխատանք»:
Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանն էլ փաստեց, որ Պոլիտեխնիկում բավականին հուսադրող առաջընթաց կա: Բուհը տարին փակում է դրական սալդոյով:
Նշենք, որ «Ամանորը Պոլիտեխնիկում» ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը:
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01