Թուրքիայի հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդը (RTÜK) պատժամիջոցներ է կիրառել երկրի հանրային TRT հեռուստաալիքի նկատմամբ, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
RTÜK-ը, մասնավորապես, մեղադրում է հանրային հեռուստաալիքին «ահաբեկչության գովքով» զբաղվելու համար: Խոսքն Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության օրը սպանության տեսանյութի տարածման մասին է:
Խորհրդի անդամները հավատացած են, որ սպանությունը հնարավոր էր լուսաբանել առանց կրակոցների պահի մանրամասն ցուցադրության և նման կերպով երիտասարդների հոգեբանության վրա ազդելու:
Հայտարարության մեջ խորհուրդը ևս մեկ անգամ հիշեցրել է TRT-ի աշխատանքային անձնակազմին և ղեկավարությանը, որ հեռուստատեսությունը «չպետք է գովերգի ահաբեկչությունը, ահաբեկչին կամ ահաբեկչական կառույցին ուժեղ կամ իրավացի չպետք է ցույց տա, վախեցնող և հիասթափեցնող պատկերներ չպետք է տարածի, ինչպես նաև իրավունք չունեն ահաբեկչական գործողությունը, ահաբեկիչներին և նրանց զոհերին ցուցադրել այնպես, որ դա ծառայի հենց ահաբեկչության նպատակներին»:
Կառլովի վրա զինված հարձակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացմանը: Հարձակումից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց, 40 րոպե անց բժիշկները հայտնել էին նրա մահվան մասին:
Դեսպանին սպանած 22-ամյա ոստիկանը նախ մեջբերումներ է արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, այնուհետև արաբերենով բացականչել է «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին: Այնուհետև Ալթընթաշը բացականչել է «Ալլահու աքբար, Հալեպը մի՛ մոռացեք, Սիրիան մի՛ մոռացեք» և ևս մի քանի անգամ կրակել արդեն գետնին ընկած դեսպանին:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44