«Եվրատեսիլ» մրցույթի ռուսական ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայան ներողություն է խնդրել Հայաստանից և Նիդեռլանդներից` երկրների եվրատեսիլյան պատվիրակների ելույթները մեկնաբանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին երգչուհին գրել է ինստագրամյան իր էջում: «Եվրոպական հեռարձակողների միությունը ճանաչել է իմ հեռարձակումը ժյուրիի գաղտնի քվեարկության կարգի խախտում: Ես չեմ ցավում, որ ինձ հանել են ժյուրիի կազմից: Նման որոշումն այս իրավիճակում ամենաճիշտն էր: Ես չպետք է տեսանյութ նկարահանեի և սոցիալական ցանցում տեղադրեի ժյուրիի կոլեգիայի գործողությունները: Ներեցեք ինձ՝ չմտածված քայլի համար»,-նշել է նա: Ստոցկայան հավելել է, որ, իր կարծիքով, մրցույթի ռուսաստանյան մասնակից Սերգեյ Լազարևը միանշանակ ֆավորիտ է: Նա նաև խնդրել է վիրավորանքներ չգրել իր նկարների մեկնաբանություններում առաջարկել է փակել այդ թեման: «ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում Ստոցկայան նշել է, որ «հիմարություն է արել»: Նրա խոսքով` ինքն անհանգստացել է, որ իր գործողությունների հետևանքով Լազարևը կարող էր որակազրկվել: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Periscope կայքում Ստոցկայան մեկնաբանել է Նիդեռլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի ելույթը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ամուսինս հայ է, ես սատարում եմ հայերին»։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը ներկայացնում է երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան ներկայանում է LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթն անցկացվում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: «Եվրատեսիլ-2016»-ին մասնակցում են 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55