Թուրքիայի փոխվարչապետներից Վեյսի Քայնաքը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է իր տարածքում գտնվող սիրիացի փախստական երեխաներին ազգային կրթություն տալ և որ այդ ուղղությամբ նա արդեն ունի 5 կետից բաղկացած հանձնարարություն, գրում է t24.com.tr-ը։
Ըստ Քայնաքի` սիրիացի բոլոր երեխաները Թուրքիայում պարտադիր պետք է ներառվեն թուրքերենի ուսուցման գործընթացում:
«Առաջինը` մենք նրանց կսովորեցնենք թուրքերեն, երկրորդը` արաբերեն», - հայտարարել է փոխվարչապետը:
Հանձնարարականի երրորդ կետն է կրոնական կրթության ծրագիրը, որը ներառում է սուննի իսլամական ոգով դաստիարակել այս երեխաներին:
Չորրորդ կետը վերաբերում է մասնագիտական կրթությանը, և վերջին` հինգերորդ կետով երեխաներին կպարտադրվեն «ազգային ինքնագիտակցության» դասերը, որը պետք է համապատասխանի «Թուրքիայի ազգային և մշակութային արժեքների» ոգուն:
Այսպիսով՝ Թուրքիայի իշխանությունները հույս ունեն սիրիական ճգնաժամի հետևանքով Թուրքիայում հայտնված գաղթական երեխաներից պատրաստել երկրի ներքին արժեքներին համապատասխան ազգայնական և կրոնապաշտ սերունդ, որն, ինչպես նշում է Քայնաքը, «10 տարի անց արդեն անգնահատելի ծառայություններ կմատուցի Թուրքիային»:
Փոխվարչապետը նաև նշել է, որ իրենց երկրում գտնվող սիրիացի փախստականներից 900.000-ը դպրոցական տարիքի են, նրանցից 5.000-ը՝ որբ:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44