2017-ի հունվարի 1-ից Բոտսվանայում արգելվելու են փղերի վրա զբոսաշրջային ուղեւորությունները։ Զբոսաշրջության, շրջակա միջավայրի ու վայրի բնության պաշտպանության նախարար Տշեքեդի Քհաման որոշել է բարելավել անազատության մեջ ապրող փղերի կյանքը ու դրանց վրա ուղեւորություններն անվանել է «անընդունելի ստրկացում», հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փղերը Բոտսվանայում վաղուց են գործածվում որպես բեռնակիր կենդանիներ։ Երկրում միայն մեկ արգելոց՝ «Աբու Քեմփն» էր փղերի վրա ուղեւորություններ կազմակերպում։ Հիմա այնտեղ էլ կարգելվեն նման ուղեւորությունները։
Այս որոշումը ողջունել են վայրի բնության պաշտպանները։ «Չնայած զբոսաշրջիկները փղերի վրա զբոսնում են, քանի որ սիրում են այդ կենդանիներին, բայցեւայնպես նրանք չգիտեն , թե հոգեկան ու ֆիզիկական ինչ ցավ են պատճառում նրանց։ Նրանք չգիտեն , թե ինչպես են փղի ձագերին խլում մայրերից ու կոտրում նրանց կամքը վարժեցնելով, որպեսզի նրանք զբոսաշրջիկներին ման տան ու տարբեր հնարքներ ցույց տան նրանց»,- ասվում է բնապահպան կազմակերպության հայտարարության մեջ։
Աֆրիկայի տարածքում փղերի վրա վճարովի ուղեւորություններ սկսել են իրականացնել 1990-ականների վերջից՝ Զիմբաբվեում, այնուհետեւ նաեւ ամբողջ մայրցամաքում։ Աֆրիկայում հիմա 39 կոմերցիոն արգելոց կա, որտեղ անազատության մեջ պահվում է 215 փիղ։ Նրանցից 25-ը զբոսաշրջիկների ուղեւորություններ համար է , իսկ դրանցից 7-ը նաեւ տարբեր հնարքներ են ցույց տալիս՝ կանգնում են ծնկերի վրա, բարձրացնում թաթերը, բացում բերանը, երբ նրանց կերակրում են։
Նմանատիպ արգելոցների քանակով առաջատար է ՀԱՀ-ն , այնտեղ 15 նման արգելոց կա։ Ընդ որում հարավաաֆրիկյան նորմերը արգելում են փղերին որսալ վայրի բնությունից՝ անազատության մեջ պահելու կամ արտահանելու համար։
ՀԱՀ Զբոսաշրջության ասոցացիայի նոր ղեկավար Սիսա Նտշոնան որոշել է հետեւել Բոստվանայի օրինակին ու հայտնել է, որ մտադիր է արգելել նաեւ փղերով ուղեւորությունները , քանի որ դրանք «ծաղր ու շահագործում» է համարում։
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01