Քյոլնի իրավապահ մարմինները ներկայացրել են անվտանգության հայեցակարգը, որի նպատակն է կանխել անցած տարվա ամանորյա գիշերը տեղի ունեցած իրադարձությունների կրկնությունը, երբ քաղաքի կենտրոնում գերազանցաբար միգրանտ տղամարդիկ հարձակվել էին կանանց վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Քյոլնի ոստիկանապետ Յուրգեն Մաթիսը հայտնել է, որ լրացուցիչ փոփոխություններ են կատարվել նաեւ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ «Մենք կընդունենք հետեւողական քայլեր ՝ պաշտպանելու համար այն քաղաքացիներին, որոնք ուզում են խաղաղ տոնել ամանորը»,- վստահեցրել է Մաթիսը։ Բեռլինում տոնավաճառում տեղի ունեցած հարձակման համատեքստում իշխանությունները որոշել են նաեւ որոշակի փողոցներ փակել։ «Վերջին երկու շաբաթների իրադարձությունները ցույց են տվել, թե որքանով փխրուն է մեր անվտանգությունը»,- ասել է ոստիկանապետը։ Միայն քաղաքի կենտրոնում մոտ 1․5 հազար իրավապահ կհերթապահի, ինչը 10 անգամ շատ է, քան անցած տարի։ Իշխանությունները նաեւ մտադիր են տեսահսկողություն սահմանել մարդաշատ վայրերում։ Հիշեցնենք, որ անցած ամանորյա գիշերը Քյոլնի տաճարի մոտ շուրջ հազար միգրանտներ, բաժանվելով խմբերի, հարձակումներ են իրականացրել կանանց վրա։ Ոստիկանություն է դիմել ավելի քան հազար մարդ, հայտնելով ոտնձգությունների, կողոպուտի, բռնաբարությունների ու վիրավորանքների մասին։ Այդ իրադարձությունները լայն արձագանք են առաջացրել Գերմանիայում, որից հետո կառավարությունը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը։
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26