ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներին՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադրումը եւ նշել, որ թեեւ Հայաստանը դասական առումով ֆրանկոֆոն երկիր չէ, այնուամենայիվ այն կրողն է մարդու իրավունքների պաշտպանության, քրիստոնեական եւ ժողովրդավարական արժեքների:
Անդրադառնալով ողջ աշխարհում չարիք դարձած ահաբեկչության բռնկումներին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ահաբեկչության եւ այլատյացության զոհ է դարձել նաեւ Լեռնային Ղարաբաղը: Նա ընդգծել է, որ ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային իր զորակցությունն է հայտնել Թուրքիան, որը ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլեւ 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: 21-րդ դարում անընդունելի համարելով ժխտողականությունն ու շրջափակումը, ահաբեկչությունն ու այլատյացության բոլոր դրսեւորումները, ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել միջազգային հանրության լռությունն ու անհասցե կոչերը: Էդուարդ Շարմազանովը հյուրերին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաեւ՝ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:
«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ երկրում, ինչպես ցանկացած ժողովուրդ»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը եւ պարզաբանել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, այն դեռեւս 1991 թվականին դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, այլ ոչ թե Ադրբեջանի: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ ԼՂՀ անկախության ճանաչման սկիզբ առած գործընթացը շարունակական կլինի եւ ԼՂՀ-ն կհամալրի ՄԱԿ-ի անդամ երկրների շարքը: ՄԱԿ-ի, որի գերակա նպատակներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է: ԱԺ փոխնախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետքվ է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները:
Պատվիրակության ղեկավար, Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/Ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ դատապարտել ինչպես աշխարհում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ահաբեկչություններն ու բռնության բոլոր դրսեւորումները: Նա կարեւորել է ահաբեկչության դեմ պայքարի համատեղումն ու աջակցություն հայտնել ադրբեջանական ագրեսիայի զոհերի հարազատներին եւ տուժածներին: Ֆիլիպ Կուրարը վստահեցրել է, որ ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ իրենց ստացած ողջ տեղեկատվությունը կփոխանցեն իրենց կառույցներին:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33