Ընթացիկ տարում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը քայլեր ձեռնարկեց, որպեսզի խթանվեն գործարար կապերը եւ արտերկրում հայկական արտադրանքն առավել ճանաչված դառնա:
Այս նպատակով կազմակերպվեցին գործարար եւ ներդրումային համաժողովներ, այդ թվում «Հայաստանը` որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովը` շուրջ 250 անձանց մասնակցությամբ: Հայաստանի ոսկերիչների ասոցիացիայի (AJA) հետ համատեղ հոկտեմբերին Երեւանում կազմակերպվեց Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) տարեկան համաժողով, որին մասնակցեց ավելի քան 80 պատվիրակ 25 երկրից: Իսկ դեկտեմբերի 21-ին Երեւանում կազմակերպվեց «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որին մասնակցեց ավելի քան 170 գործարար: Համաժողովի շրջանակում ստորագրվեց համագործակցության 5 հուշագիր։
Ուշագրավ է, որ այս տարի նախարարության ջանքերով հայկական շուրջ 500 ընկերություն մասնակցել է «Мосшуз», «World food Moscow 2016», «CPhI Worldwide», «Текстильлегпром 2016», «Արտադրված է Հայաստանում 2016», «Հայաստան էքսպո-Թեհրան», «ArmHiTec-2016», «Եվրասիական շաբաթ», «JUNWEX YEREVAN SHOW» ցուցահանդեսներին: Ուրախալի է այն փաստը, որ ցուցահանդեսների արդյունքում արդեն իսկ ձեռք է բերվել շուրջ 45 պայմանավորվածություն, կնքվել են պայմանագրեր: Անշուշտ, նման համաժողովների եւ ցուցահանդեսների անցկացումը կնպաստի Հայաստանի հանդեպ ներդրումային գրավչության աճին:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55