ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. մարտ ամսին, «Բամբիռ» ռոք-համույթը մասնակցել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային ռոք-փառատոնին, որտեղ փայլուն ելույթից հետո՝ տեղի հեղինակավոր ակումբներում հանդես գալու ատաջարկ է ստացել:
Խումբն իր ամերիկյան հյուրախաղերը շարունակել է Չիկագոյի «Մարթըրս» համերգասրահում, որից հետո՝ Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումների և համերգների:
«Բամբիռ» համույթի հաջորդ կանգառը Սան Ֆրանցիսկոն էր, որտեղ խումբը հրավիրվել էր խրախուսելու և համերգով հանդես գալու ապրիլի 22-ին կայանալիք՝ Բերքլիի համալսարանի նախաձեռնած դրամահավաքին. համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին:
Վերադառնալով Լոս Անջելես՝ «Բամբիռը» հանդես է եկել ավելի քան 10 համերգասրահներում, իսկ Մինեսոտա նահանգի Վայնոնա քաղաքի երաժշտական փառատոնին մասնակցելու հրավեր ստանալուց բացի՝ խմբին առաջարկվել է հանդես գալ նաև մենահամերգով:
«Բամբիռը» բոլոր ելույթներում ներկայացնում է Հայաստանն ու հայ մշակույթը և մինչև ս. թ. հուլիս ամիսը կշարունակի իր հաղթարշավը ԱՄՆ Նյու Յորք, Բոստոն, Չիկագո և այլ քաղաքներում:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44