Բրիտանական The Guardian պարբերականը նշել է 2016-ի 12 առանցքային իրադարձությունները, որոնք հսկայական ազդեցություն են թողել մարդկության վրա։
Կարեւոր իրադարձությունների ցանկում է Առողջապահության համախարհային կազմակերպության կողմից Զիկա վիրուսը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ հայտարարելը։
Բացի դրանից փորձագետները նշում են, որ SpaceX ընկերությունը մեծ քայլ է կատարել բազմակի գործածման տիեզերանավ ստեղծելու ճանապարհին։
Եվս մեկ կարեւոր իրադարձություն՝ Պորտուգալիայի էներգահամակարգն ավելի քան չորս օր սնվել է միայն վերականգնվող աղբյուրներից։
2016-ին Թանզանիայում հելիումի նոր պաշարներ են հայտնաբերվել։ Այդ քիմիական տարրը օգտագործվում է որպես սառեցնող նյութ բժշկության մեջ՝ օրինակ ՄՌՏ-ի ժամանակ, ու կիսահաղորդիչ չիպեր պատրաստելիս։
Մյուս կարեւոր իրադարձություններից է կյանքի համար պիտանի մոլորակի հայտնաբերումը։ Աստղագետների կողմից հայտնաբերված Փրոքսիմա b մոլորակը պտտվում է Փրոքսիմա Կենտավրոս աստղի շուրջ։ Աստղի շուրջ պտույտն այն կատարում է 11 օրում ու գտնվում է «բնակելի գոտում»։
Այս տարի վերանայվել է մարդկության կյանքի ծառը։ Երկրի վրա կյանքի «հաշվարկի կետը» համարվում է LUCA (Last Universal Cellular Ancestor)–ն , վերջին ընդհանուր բջջային նախնին։ Գերմանացի կենսաքիմիկոսները՝ Դյուսելդորֆի համալսարանից Մարտինի ղեկավարությամբ գտել են 355 գեն, որոնք LUCA–ն կարող էր փոխանցել բակտերիաներին։ Վերջին ընդհանուր նախկին, ամենայն հավանականությամբ, բնակվել է օվկիանոսի հատակին, հիդրոտերմալ աղբյուրների մոտ։ Հենց այնտեղ է, ըստ գիտնականների, ծնվել կյանքը Երկրի վրա։
Հենց այս տարի են գիտնականները պարզել, որ գրենլանդական շնաձկերը ապրում են մոտ 400 տարի, իսկ Երկրի մթնոլորտում CO2 –ի պարունակությունը 100 տարում ավելացել է գրեթե մեկուկես անգամ։
Նաեւ հայտնի է դարձել, որ Արկտիկայում ու Անտարկտիդայում սառույցները կրճատվել են՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի։
Իլինոյս նահանգի համալսարանի գիտնականներին հաջողվել է ֆոտոսինթեզի արդյունավետությունը 15 տոկոսով բարձրացնել։
Եվ վերջապես 2016-ին գիտնականները պարզել են, որ անհաջող ամուսնությունը կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամուր ամուսնությունը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից ու հենամկանային ապարատի խնդիրներից։ Բացասական զգացմունքները ու սկանդալները, հակառակը, խորացնում են առողջական խնդիրները։
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26