Այս օրերին բոլորս պատրաստություններ ենք տեսնում դիմավորելու ամանորը: Մեր ընտանիքներում կան մի շարք ավանդույթներ, որոնք ամեն տարի պահպանվում են և ունեն իրենց խորհորդը: Ձեզ ենք ներկայացնում ավանդույթներ, որոնք հեռու են մեր երկրից և առաջին հայացքից կարող են անմիտ թվալ, սակայն դրանք էլ իրենց հայրենի երկրում ունեն իրենց կարևորությունն ու նշանակությունը:
Անգլիա
Անգլիայում տոնական բոլոր պատրաստությունների հետ մեկտեղ կա մի առանձնահատուկություն. անգլիացիները բնակարանը զարդարում են օմելայի փնջերով, այս բույսի փնջերը կախված են նաև լամպերի և ջահերի վրա, և ով որ կանգնում է նրանց տակ կարող է նրանց տակ կարող եք համբուրել:
Իտալիա
Իտալացիները նոր տարին տոնում են հունվարի 6-ին: Այնտեղ ընդունված է ամանորի գիշերը պատուհաններից դուրս նետել հին իրերը: Ըստ ավանդույթի` այդ իրերի տեղերը կզբաղեցնեն նորերը: Իրատալցիները շատ հետաքրքրիր ավանդույթ ևս ունեն, նոր տարվա առավոտյան աղբյուրից ջուր են բերոըմ և ասում, թե եթե չունես որևէ այլ բան նվիրելու, նվիրիր ջուր և ձիթենու ճյուղ:
Ավստրիա
Մարդիկ այստեղ գնում են անագե արձանիկներ և նոր տարվա երեկոյան հալեցնում են գդալի վրա մոմի կրակով, այնուհետև հեղուկը լցնում են հատուկ պատրաստված ափսեի մեջ: Հեղուկից ստացված պատկրը ճակատագրական է դառնում տիրոջ համար: Օրինակ եթե արև է պատկերվել, ապա այդ մարդուն ամբողջ տարի բարիք է սպասվում:
Բուլղարիա
Ամանորի գիշերը, երբ մարդիկ հավաքվում են տոնական սեղանի շուրջ, բոլորը իրենց տան լույսերը 3 րոպե անջատում են և սկսում համբուրել միմյանց և դրա գաղտնիությունը պահված է մթության մեջ: Նաանք այդ սովորույթը անվանում են ամանորյա համբույրների րոպեներ:
Ճապոնիա
Ինչպես արդեն պետք է կռահել, Ծագող արևի երկրի բնակիչները հենց պետք է ամանորը դիմավորեն ծագող արևով: Երբ արևի առաջին ճառագայթները լուսավորում են երկիրը, ճապոնացիները շնորհավորում են միմյանց և նվերներ են փախանակում: Յուրահատուկ մի սովորույթ ունեն. ծիծաղում են նոր տարվա գալուստյան պահին, իսկ երեկոն էլ շարունակում են և անցկացնում ընտանիքի հետ:
Նյութը պատրաստեց Էդգար Մադոյանը
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15