Ս. Բարսեղ Կեսարացի հայապետը ծնվել է 330թ. Կեսարիայում, քրիստոնյա շատ պատվական ընտանիքում: Ուսումը շարունակել է Կ. Պոլսում և Աթենքում: Նվիրվելով վանական կյանքի՝ նա պայքարել է արիոսականության դեմ: 370-379թթ. Կեսարիայի արքեպիսկոպոսն էր: Պերճախոս քարոզիչ, հմուտ բարեկարգիչ և խստակոնցաղ հոգորական էր: Օժտված էր բացառիկ կազմակերպչական հատկությամբ, բացի վանքերից հիմնել է բազմաթիվ բարեգործական հաստատություններ աղքատների և հիվանդների համար, դպրոցներ և որբանոցներ տղաների համար: Նրա մատենագրական գործերից նշանավոր են «Ս. Պատարագ»-ը, «Վեցօրեք»-ը, որը ստեղծագործության վեց օրերի մասին բացատրական ինը ճառեր են, նաև իր աղոթքները, որոնց մի մասը մինչև օրս կարդացվում են եկեղեցիներում մեծ տոներին:
Ս. Գրիգոր Նյուսացին՝ Ս. Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրը, Նյուսա քաղաքի եպիկոպոսն էր: Մեծ մատենագիր էր, նաև աստվածաբանական, մեկնողական բազմաթիվ գործերի հեղինակ: Վախճանվել է 395թ.:
Հռոմի Ս. Սեղբեստրոս հայրապետի պաշտոնավարության շրջանում սկսել են կառուցվել Վատիկանի Ս. Պետրոս եկեղեցին, Լաթերանի բազիլիկան, որը նրա օրոք Հռոմի մայր եկեղեցին էր: Պատմական իրողություն է այն, որ Սեղբեստրոս հայապետը մկրտել է մահվան շեմին գտնվող Կոստանդիանոս թագավորին: Եղել է Հռոմեական եկեղեցու կազմակերպիչներից և բարեզարդիչներից մեկը՝ ծիսական, վարչական և այլ ոլորտներում:
Ս. Եփրեմ Խուրի Ասորին մեծ մատենագիր և սրբակենցաղ անձ է: Ծնվել է 306թ. Մծբին քաղաքում: Աշակերտել է Ս. Հակոբ Մծբնեցուն և նրա հետ միասին մասնակցել Նիկիայի ժողովին: Ունեցել է խոր գիտելիքներ կրոնական և գրական գրեթե բոլոր ոլորտներում, նաև բանաստեղծ է: Հեղինակ է Ս. Գրոց մեկնաբանության, աստավածաբանական աշխատությունների, ներբողների, քարոզների, շարականների, պայքարել է հերետիկոսների և աղանդների դեմ: Նրան են վերագրվում ավելի քան հազար ճառեր և ներբողներ:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26