Թուրքիան հայտարարել է, որ 2015 թվականի նոյեմբերի վերջին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության համար մեղադրվող տղամարդն ազատ է արձակվել: Ռուսական կործանիչի շուրջ ստեղծված իրավիճակը սառեցրեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, գրում է Stratfor ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերությունը: Թուրքիայի և Ռուսաստանի միջև թշնամության բնույթը բարդ է՝ շատ ավելի բարդ, քան ինքնաթիռի կործանումը կամ օդաչուի սպանությունը։ Երկրների լարված հարաբերությունները պայմանավորված են Միջին Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում ազդեցության մրցակցությամբ: Թուրքիան աջակցում է որոշակի ապստամբ խմբերի, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Ռուսաստանի համար կարևոր դաշնակցին հավատարիմ ուժերի դեմ: Միջին Արևելքի թատերաբեմից դուրս էլ, սակայն, Թուրքիան և Ռուսաստանն իրար ոտք են տրորում նաև Սև ծովի և Կովկասի տարածաշրջանում: Վիճահարույց բազմաթիվ հարցերին գումարած՝ ինքնաթիռի խոցումն ու Պեշկովի սպանությունն Անկարայի և Մոսկվայի միջև հաշտեցումը բավականին բարդ խնդիր են դարձրել: Սպանության համար մեղադրվող Ալփարսլան Չելիքի ազատ արձակման որոշումը ցույց է տալիս, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ կմնան: Թուրքիայի համար դա նշանակում է, որ Սիրիայի ներսում իր զորքերի համար անվտանգության գոտի ստեղծելու ցանկությունը հեռու է իրականություն դառնալուց: Անկարան հասկանում է, որ առանց Կրեմլի հետ համաձայնության, Սիրիայի հյուսիս ուղարկված ցանկացած ուժ կենթարկվի Ռուսաստանի կողմից հարձակման: Մինչ Թուրքիան կարող է օգտագործել անվտանգության գոտին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու և քրդական խմբերին հսկողության տակ պահելու համար, Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի ապստամբները կարող են նաև ռազմավարական շահ ունենալ այդ քայլից՝ սիրիական կառավարական թիրախների համար հարձակումներ գործելու համար անվտանգ տարածք ունենալով: Ռուսաստանի համար այս հեռանկարն անցանկալի է: Այդ պատճառով, Մոսկվան դժվար թե աջակցի Թուրքիայի ջանքերին՝ առանց զգալի զիջումների: Թուրքիայի որոշումը՝ ազատ արձակել Չելիքին, կայացվել է Սիրիայի հյուսիս արշավ սկսելուց օրեր անց: Անկարան նախազգուշացրել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին երկօրյա արշավն իրականացնելուց առաջ, բայց դա ավելի շուտ տեղեկացնելու, այլ ոչ թույլտվություն խնդրելու համար էր: Դա պաշտոնապես առաջին անգամն էր, երբ Թուրքիան հատուկ նշանակության ուժեր է ուղարկում Սիրիա՝ մարտական առաքելության: Ռուսաստանին նախազգուշացնելով իր գործողության մասին՝ Անկարան զրկել է Մոսկվային Սիրիայում թուրքական ուժերին հարված հասցնելու հնարավորությունից։ Այնուամենայնիվ, չնայած լարվածություններին, երկրներն ընդհանուր խնդիրներ ունեն, որոնցից են «Իսլամական պետության» դեմ հաղթանակը: Այդ պատճառով Ռուսաստանը կարող է հանդուրժել սահմանափակ քանակությամբ քուրքական գործողություններն «Իսլամական պետության» թիրախների դեմ: Տնտեսական նկատառումներից ելնելով՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը շահագրգռված չեն հարաբերությունների է՛լ ավելի սրմամբ: Չելիքին ազատ արձակելու որոշումը ցույց է տալիս, որ Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում է ընդունում. երկրների միջև հաշտեցում մոտ ապագայում պետք չէ ակնկալել, գրում է Stratforը։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55