Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 77 արտակարգ դեպք, ինչի հետեւանքով 2 մարդ մահացել է, 20-ը տուժել: Այս մասին ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զգալի նվազում կա: Եթե անցած տարի գրանցվել էր 272 դեպք, որից 163-ն արտակարգ էր, ապա այս տարի գրանցվել է 179 դեպք, որից 77-ն է արտակարգ: Ցավոք, այս չորս օրերի ընթացքում գրանցվել է 2 մահ. Կապանում 8 տարեկան երեխա էր մահացել հրդեհից, իսկ 1 անձ էլ վրաերթից էր մահացել: Հաջողվել է կանխել ինքնասպանության 2 դեպք, գրանցվել է շմոլ գազից թունավորման 4 դեպք, որից տուժել է 11 քաղաքացի: 9 անձ էլ այս օրերին տուժել է ՃՏՊ-ներից: Հաջողվել է փրկել 4 քաղաքացու կյանք»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Ըստ ԱԻՆ պաշտոնյայի՝ վերջին չորս օրերին գրանցվել է 38 հրդեհ, կենցաղային 97 դեպք, որից 63-ը՝ փակ դռներ, կորցրած բանալիներ, 15 դեպքում օգնություն է ցոցաբերվել քաղաքացիներին, եղել է ջրալցման 5 դեպք. «Տարին կարելի է ասել՝ հանգիստ ենք սկսել, եթե հաշվի ենք առնում նախորդ տարվա նույն ժամանակահատվածը: Բացի դրանից, մեր փրկարարներին նաեւ մեծ օգնություն են ցույց տվել քաղաքապետարանի մեր գործընկերները»:
news.am
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26