Ապրիլի 14-ին Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Նուռլան Ալդաբերգենովի խորհրդակցությունը Եվրասիական տնտեսական միության պետությունների հակամենաշնորհային մարմինների ղեկավարների հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՏՀ-ի մամուլի տեղեկագրին, քննարկվել են ԵԱՏՄ-ի պետությունների միջազգային բջջային կապի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման և խոչընդոտների վերացման հարցերը, ավտոմոբիլների, լեռնահանքային արդյունաբերության մեջ օգտագործվող հատուկ տեխնիկայի, դեղագործական արտադրանքի անդրազգային շուկաներում դիստրիբյուտորական և դիլերային համաձայնագրեր կնքելիս հակամրցակցային պրակտիկաների կասեցման և կանխարգելման առավել արդյունավետ եղանակները, ինչպես նաև պայք րը կարտելների դեմ և մրցակցության վիճակը Միության անդրսահմանային շուկաներում:
«5+1» ձևաչափով խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, Բելառուսի էկոնոմիկայի նախարարության գնային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Իգոր Ֆոմինը, Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների և մրցակցության պաշտպանության կարգավորման կոմիտեի փոխնախագահ Ալիա Ջումաբաևան, Ղրղզստանի կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալության նախագահ Բուլսունբեկ Կազակովը, ՌԴ համերկրային հակամենաշն րհային ծառայության փոխղեկավար Ալեքսեյ Դոցենկոն:
Խորհրդակցության մասնակիցները նշել են, որ Հանձնաժողովի, ԵԱՏՄ պետությունների հակամենաշնորհային մարմինների և բջջային կապի օպերատորների համատեղ աշխատանքի արդյունքում նվազեցվել Է ձայնային կապի ծառայությունների արժեքը ռոումինգում, ինչը թույլ Է տալիս զարգացնել տնտեսական ինտեգրացումը, ապահովել տնտեսական առաջընթացը, ընդլայնել համատեղ նախագծերը տնտեսության տարբեր ճյուղերում, ինչպես նաև ավելացնել տուրիստական հոսքը ԵԱՏՄ պետությունների միջև:
Խորհրդակցությունում որոշում է ընդունվել շարունակել աշխատանքն այդ ոլորտում, այդ թվում՝ 2017 թվականին ռոումինգում ձայնային կապի ծառայությունների արժեքի հերթական նվազեցման համար պայմանների ստեղծման գործում:
Բացի այդ, քննարկվել են ԵԱՏՄ-ի անդրսահմանային շուկաներում դիստրիբյուտորական և դիլերային համաձայնագրեր կնքելիս հակամենաշնորհային պրակտիկաների հարցերը: Առանձնակի ուշադրություն է դարձվել կարտելների դեմ պայքարի հարցերին, այդ թվում՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման, բացահայտման ու կասեցման գծով ԵԱՏՀ-ի և ԵԱՏՄ պետությունների հակամենաշնորհային մարմինների համատեղ գործողությունների ուժեղացմանը:
ԵԱՏՀ-ի ներկայացուցիչները նաև մասնակցել են Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի՝ ապրիլի 14-ին կայացած նիստի աշխատանքին:
Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Ռուսաստանի համերկրային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55