Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնը: Տարբեր գործիքներով և երաժշտագիտության մասին իրենց գիտելիքներով 10 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, ազգային նվագարաններ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն, պատանիները կպայքարեն բարձր գնահատականների և հաղթանակի համար:
Միջոցառման հանդիսավոր բացմանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, բոլոր մասնակիցներին շնորհավորելով երաժշտական ստուգատեսին մասնակցության համար, ընդգծել է մրցույթի կարևորությունն ու հաջողություն մաղթել:
«Արդեն ավանդական դարձած այս փառատոնը, որը նաև մրցութային լարվածություն է կրում, վստահ եմ, կարևոր ստուգատես է յուրաքաչյուրիդ համար: Այս տարիների ընթացքում փառատոնն ապացուցել է, որ իսկապես ծառայում է նպատակին. այն է` ակտիվացնել մայրաքաղաքի մշակութային կյանքն ու նոր սերնդի միջոցով տարածել բարձրակարգ երաժշտությունը», - նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
Մրցութային առաջին օրը լարային գործիքների մրցույթին մասնակցել է 50 սան: Կատարումները գնահատող մասնագիտական ժյուրին, ինչպես ամեն տարի, կազմվել է հեղինակավոր երաժիշտներից և երաժշտագետներից: Քաղաքապետարանի ենթակայության երաժշտական բոլոր՝ 25 դպրոցներից, մրցույթ-փառատոնի գործիքային անվանակարգին հնարավորություն ունեն մասնակցելու ոչ ավելի, քան երկու աշակերտ:
Փառատոնը կշարունակվի մինչև մայիսի 23-ը: Մրցույթի արդյունքներով լավագույնը ճանաչված 10 դպրոցներն ամփոփիչ գալա-համերգում Երևանի քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:
Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կլինի նաև «Մենակատարներ» ոչ մրցութային անվանակարգը, որում լավագույնս ներկայացած մասնակցիները հնարավորություն կունենան հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելութ ունենալ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55