ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները դատապարտել են ՄԱԿ-ին՝ պաղեստինյան տարածքներում Իսրայելի բնակարանաշինարարական գործունեությունը դատապարտող բանաձևի համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ ներկայացուցիչների պալատի 342 անդամներ հայտարարություն են ընդունել, որում դատապարտում են ՄԱԿ Անվտանգության խորհրդրի որոշումը, որը Իսրայելից պահանջում է դադարեցնել բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում: ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատի 80 անդամներ դեմ են քվեարկել:
Անկալվում է, որ համանման որոշում կընդունի նաև կոնգրեսի վերին պալատը՝ սենատը:

