2016 թվականին Գագիկ Ծառուկյանը
շարունակեց բարեգործական իր արշավը՝ էլ ավելի մեծ թվով մարդկանց և ծրագրեր ֆինանասապես աջակցելով...
Բարերարը իր հոգածության ներքո վերցրեց նաև մշակութային ծրագրերի ֆինանասավորումն ու հայրենի մշակույթը զարգացնելու առաքելությունը՝ ֆինանսավորելով ամենատարբեր մշակութային ծրագրեր և միջոցառումներ: Շարունակեց աջակցել հազարավոր ուսանողների և երիտասարդների՝ ուսման, կարիերայի և առողջական խնդիրների լուծման ճանապարհին՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով Սիրիայից Հայաստան վերադարձած երիտասարդների նկատմամբ:
Պարոն Ծառուկյանը շարունակեց իր անձնական գումարներով հայկական սպորտի վերելքն ապահովող գործունեությունը, որի արդյունքում հարյուրավոր մեդալների հետ մեկտեղ Հայաստան վերադարձավ օլիմպիական ոսկին և փոքրիկ Հայաստանը օլիմպիական խաղերին առաջ անցավ իրենից ավելի ուժեղ և զարգացած շատ և շատ պետություններից:
Ֆինանասատնտեսական ծանրագույն իրականությունում Գագիկ Ծառուկյանը ավելի քան 100 մլն դոլարի ներդրում կատարեց Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում՝ ստեղծելով աշխատատեղեր և հարկ վճարող ընկերություններ և սա միայն մեկ տարում (Նախորդ գրեթե բոլոր տարիներին Գագիկ Ծառուկյանը անընդհատ ներդրումներ է արել Հյաստանի տնտեսության մեջ և նրա ընկերություններում աշխատում են ավելի քան 20 հազար քաղաքացիներ):
Գագիկ Ծառուկյանը իր բարեգործական տեսլականը հանեց Հայաստանի սահմաններից դուրս կանգնելով մեծ արհավիրքի մեջ հայտնված Սիրիահայերի խնդիրների կողքին՝ անձնական գումարներից աջակցելով հայության այս դժվարություններ ապրող հատվածին: Այցելեց մեր ավանդական հզորագույն գաղթօջախներից մեկը՝ Թեհրան դարձյալ իր աջակցությունը հայտնեց տեղի հայության խնդիրներին, ունենալով մեկ նպատակ՝ Մայր հայրենիքին աջակցած սփյուռքը զգա նաև Մայր հայրենիքի հոգատարությունն ու սերը իր նկատմամբ:
Բարերար Գագիկ Ծառուկյանի մասին և հեշտ է խոսել, և շատ դժվար , հեշտ է քանզի նրա մասին խոսում են իր գործերը և դժվար քանզի այնքան շատ բան է արված, որ թվարկելիս ամբողջը հնարավոր չէ հիշել...
Կարծում եմ նման որակների և արարքներին տեր հայորդին կարող է և արժանի է կոչվելու Տարվա Մարդ
Շնորհակալություն Մեծ բարերար:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55