Ռուսաստանում ստեղծվել է արդյունավետ դեղամիջոց՝ քաղցկեղի բուժման համար: ՌԴ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ նյութը, որի նախնական անվանումն է PD-1, ներկայում կլինիկական փորձարկումներ է անցնում: ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան «Ռոսսիա 24» («Россия 24») հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այժմ ընթանում է ռուսական դեղամիջոցի փորձարկումների երկրորդ փուլը և այն պարզապես ֆանտաստիկ արդյունքներ է տվել: ՌԴ ԱՆ տվյալներով՝ Ռուսաստանում օնկոլոգիական հիվանդություններով տառապում է մոտ 3 միլիոն մարդ: Վերջին 10 տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվն աճել է մոտ 18%-ով և ամեն տարի չարորակ ուռուցք է հայտնաբերվում մոտ 500 հազար մարդու մոտ: Ռուսական նոր դեղամիջոցը նախատեսված է մելանոմայով, գլխուղեղի, թոքերի, երիկամների, միզապարկի և պարանոցի քաղցկեղով տառապողների համար: PD-1-ը խթանում է իմունային ռեակցան, ինչը թույլ է տալիս պայքարել ուռուցքի դեմ: Սա բուժվելու հնարավորություն է տալիս նույնիսկ շատ ծանր վիճակում գտնվող հիվանդներին: Ընդ որում՝ ի տարբերություն քիմիաթերապիայի համար նախատեսված դեղորայքի, այն չի դադարում ազդել նույնիսկ դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ նոր դեղամիջոցը կարող է վաճառքի հանվել արդեն 1,5 տարուց: Նշվում է, որ դրա արտադրությամբ 2013 թվականից զբաղվում է ռուսական BIOCAD ընկերությունը:
Նյութի աղբյուրը՝ aif.ru
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26