Այս կամ այն տեսակի միջուկային աղետի վտանգը այսօր ավելի բարձր է, քան սառը պատերազմի ժամանակ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար ու միջուկային անվտանգության հարցերով ամերիկացի առաջատար մասնագետ Ուիլյամ Փերին Politico–ին տված հարցազրույցում։
«Մենք հետ ենք վերադառնում այն սպառնալիքներին, որոնց բախվել էինք սառը պատերազմի ժամանակ։ 1990-ին, 91-ին, 92-ին ինձ թվում էր, թե մենք այդ սպառնալիքները անցյալում ենք թողել։ Բայց հիմա նորից ենք սկսել ստեղծել դրանք․․․Ավելի երիտասարդները նման ապրումներ չեն ունեցել, բայց եթե դու ականատես ես եղել կուբայական հրթիռային ճգնաժամին, մոտ հեռավորությունից հետեւելով իրադարձությունների զարգացմանը, եթե դու նույն ձեւով քո մաշկի վրա ես զգացել կեղծ միջուկային տագնապը, ապա հասկանում ես, թե որքանով է այս ամենը վտանգավոր ու ուզում ես անել հնարավոր ամեն ինչ, որ նման բան չկրկնվի»,- նշել է փորձագետը։
Փերին հավելել է, որ ուզում է, որ իրեն ճիշտ հասկանան ու չի համարում, որ միջուկային աղետը հավանական է մոտ ապագայում։ «Բայց հետեւանքներն այնքան սարսափելի են, որ մենք դրան պետք է լուրջ վերաբերվենք։ Եվ կան բաներ, որոնք ունակ են զգալիորեն նվազեցնել այդ շանսերը ,բայց մենք դրանք պարզապես չենք անում»,- շեշտել է նա։
Նշենք, որ 89-ամյա Փերին աշխատել է գրեթե բոլոր ամերիկյան վարչակարգերում՝ Դուայթ Էյզենհաուերից սկսած մինչեւ ԲԻլ Քլինթոն, որի կառավարման տարիներին ղեկավարել է Պենտագոնը։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55