Թուրքիայի Տրապիզոնի նահանգի Սյուրմենե շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել հայտնի Չամբուրնու անտառի տարածքում, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին այրվել է անտառի տարածքի մեծ մասը:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը` ժողովրդի շրջանում շատերը մեղադրում են երկրի իշխանություններին՝ անտառը դիտավորյալ հրդեհելու համար։ Ըստ նրանց՝ դա արվել է տարածքում նոր բիզնես ծրագրեր իրականացնելու նպատակով:
«Հրդեհը բռնկվել է միանգամից անտառի 6-7 կետում: Ինչպե՞ս է դա հնարավոր: Հրդեհի բռնկումից հետո հրշեջ ծառայությունն ու փրկարար ջոկատներն ինչո՞ւ այդքան անհաղորդ ու պասիվ վարք դրսևորեցին»,- գրում է կայքը:
Իր հերթին, թուրք լրագրող Ինան Քալյոնջուն նշում է, որ ինքը 42 տարի շարունակ Տրապիզոնում ապրելով` նման տարօրինակ հրդեհ դեռ չէր տեսել:
«Ամառվա տապին անգամ այս տարածքում այսպիսի հրդեհի ականատես չենք եղել: Ոչ թե եղևնիների, այլ ինչ-որ մի գործարքի հոտ է գալիս»,- գրում է Քալյոնջուն և հավելում, որ Թուրքիայի իշխանությունները վաղուց են այդ տարածքների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել խոշոր արաբ գործարարների հետ` Սև ծովի շրջանն արաբական հանգստյան գոտի դարձնելու նպատակով:
«Օրեր առաջ Քաթարի առաջնորդի` այս տարածքների վրայով ուղղաթիռով զբոսնելն է՞լ է պատահականություն», - նշում է թղթակիցը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44