2016 թվականը Հայաստանի տնտեսության համար լի էր իրադարձություններով: 2016 թվականը նախ կարևոր էր էներգակիրների սակագների փոփոխության, վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման, պետական ապարատի օպտիմալացման տեսանկյունից:
Ինչևէ: Նախորդ տարում տնտեսվարողների համար գլխացավանք էր դարձել Լարսի անցակետը: Գաղտնիք չէ, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածը տարվա ընթացքում առնվան մի քանի անգամ փակվում է, ինչը լուրջ խոչընդոտներ է առաջացնում արտահանման համար:
Պետական մակարդակով բազմիցս խոսվել է ալտերնատիվ եղանակ գտնելու մասին: Քննարկվել է լաստանավերով բեռնափոխադրում իրականացնելու հարցը: Սա առաջնահերթ խնդիր է, քանի որ գյուղմթերքի՝ դեպի ՌԴ արտահանաման ամենապիկ սեզոնին խոչընդոտների ռիսկը մշտապես բարձր է մնում:
Նախորդ տարում կարևոր իրադարձություններից կարելի է համարել արտահանմամբ զբաղվող խոշոր ընկերության կողմից պտուղ-բանջարեղենի արտահանումը լաստանավերով իրականացրելու մշակույթ ձևավորելը: Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ընկերությունը վարձակալել էր երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ իրականացվեցին դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ:
Լաստանավերով բեռնափոխադրումներ իրականացնելն առաջին հերթին նվազեցնում է գյուղատնտեսական արտադրանքի փչանալու ռիսկերը: Այս եղանակը կարող են օգտագործել նաև պտուղ-բանջարեղենի մթերմամբ զբաղվող այլ խոշոր կազմակերպություններ, քանի որ Լարսի անցակետի խնդիրը մշտապես ակտուալ է:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55