Սևամորթ երիտասարդի հետ ամուսնացած հայ կնոջ և նրանց երեխայի ընտանեկան լուսանկարի շուրջ ստեղծված աղմուկը նոր փուլ է մտել: Այժմ կոչեր են հնչում հայկական տարազով ընտանեկան լուսանկարի շուրջ թշնամանք արտահայտողներին պատժել, թեև հաշված անձինք են, որ հանդես են եկել «ի պաշտպանություն հայի գենի»:
Լրագրող, բլոգեր Վահան Իշխանյանը Հայաստանի իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում «հավաքել այդ բոլոր ռասիստների անունները և դիմել դատախազություն «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը» հոդվածով քրեական գործ հարուցելու պահանջով»:
Նույն գրառման կոչին արձագանքել են մի խումբ անձինք: «Կեցցես, Վահան ջան, միանում եմ կոչիդ»,-արձագանքել է օգտատերերից մեկը:
Լիզա Ճաղարյան ֆեյսբուքյան օգտատերը Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի ուսուցիչ Լևոն Ստեփանյանին աշխատանքից ազատելու պահանջով ստորագրահավաք է սկսել. Նա պնդում է, թե ուսուցիչը ռասիստական գրառում է կատարել։
Ուսուցիչը, մասնավորապես, ֆեյսբուքյան էջում գրել է. «Չի կարող լինել Ադրբեջան և ազերի արհեստական գոյացությունների հետ որևէ խաղաղ գոյակցություն։ Հայաստանի և Հայության արտաքին խնդիրներից մեկը պետք է հանդիսանա վերոնշյալ արհեստական գոյացությունների՝ որպես չարորակ ուռուցքի վճռական և սառնասիրտ վիրահատությունը, այլապես, վաղ թե ուշ, Ադրբեջան կոչվող հիվանդությունը կտարածվի՝ չնայելով ռացիոնա՞լ ես, թե իռացիոնալ, տասը լեզո՞ւ գիտես, թե քո լեզվին էլ չես տիրապետում»։
Այնուհետև ուսուցիչը նշել է, թե իրեն մեղադրում են այլատյացություն քարոզելու մեջ, ինչը տարրական անգրագիտություն է. «Ինչպես երևում է, խոսքիս մեջ չկան կոնկրետ ռասսայի հանդեպ ատելության և նրան ոչնչացնելու կոչեր, այլ ընդամենը՝ որոշակի բնութագիր կոնկրետ ռասսայի և անհամաձայնություն՝ ռասսաների միջև խառնամուսնությունների վերաբերյալ»։
Ուսուցչին աշխատանքից ազատելու մտադրություն դպրոցի տնօրեն Նարինե Շառյանը բոլորվին էլ չունի: Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե ռասիստական գաղափարներ իր ուսուցչի գրառման մեջ բացարձակապես չեն արտացոլվում:
«Ինքը կողմ է հայ տեսակի պահպանմանն ընդամենը: Եթե մենք սիրում ենք մեր ազգը, դա չի նշանակում, որ մենք մյուսներին անտեսում ենք կամ մյուսներին վերևից ենք նայում կամ նրանց ոչնչացնելու կոչեր ենք անում: Ազգայնամոլությունը, ռասիզմը, դրանք տարբեր բաներ են, ես ինքս պատմաբան եմ, ինքն ընդամենը ֆիքսում է գենետիկական ընդհանրական գիտելիքները»,-ասաց նա:
Ի դեպ, Լևոն Սարգսյանը դպրոցում շախմատ է դասավանդում:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26