Հայաստանի տարբեր մարզերում եղանակային տատանումները գյուղատնտեսության համար վտանգ չեն ներկայացնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տարածած այն տեղեկատվությանը, ըստ որի, մի շարք քաղաքներում օդի ջերմաստիճանը բարձրացել է: Հունվարի 8-ին Կապանում և եղել է +15, Իջևանում` +12, Դիլիջանում, Գորիսում՝ +11: Ջերմաչափը +15 է ցույց տվել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:
«Այն հատվածներում, որտեղ օդի ջերմաստիճանը +15 է, ծառերի արթնացման վտանգ դեռ չկա: Այդ նույն վայրերում երեկոները ջերմաստիճանն իջնում է, ցերեկվա մի քանի ժամը չեն կարող վիճակը փոխել»,-ասաց Հրաչ Բերբերյանը:
Ինչ վերաբերում է ձմռան առաջին ամսվա ընթացքում գրանցված եղանակային պայմաններին, ապա նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական տեսանկյունից սովորական ձմեռ է, որևէ արտառոց բան չկա:
«Կարող ենք ասել, որ ներկայում գյուղատնտեսության համար որևէ վտանգ չկա: Կարծում եմ, որ հաջող մուտք կգործենք նոր տարի: Կարևորը, որ ձյան տեղումներով պայմանավորված ջրամբարներում կունենանք լուրջ ջրաքանակի կուտակում: Ինչ վերաբերում է, սառնամանիքներով պայմանավորված, ժամանակին այգեթաղ իրականացնելուն, ապա ֆերմերները հիմնականում ժամանակին այդ գործն արել են, ռիսկայնության խնդիր չկա: Ըստ նախնական ուսումնասիրությունների` դեռ լուրջ խնդիրներ չունենք»,-հավելեց Հրաչ Բերբերյանը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26