ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ-ի հունվարի 8-ին «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 16.08.2016թ. ծնված աղջիկ երեխա։ Անմիջապես քննչական-օպերատիվ խումբ է մեկնել երեխայի բնակության վայր՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1-ին շենքի 10-րդ բնակարան, որտեղ հայտնաբերվել են ծնողների` Հրաչ Բաղդասարյանի եւ Աննա Միսակյանի դիակները։ Երիտասարդ ընտանիքը նշված հասցեում բնակվել է ժամանակավորապես։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որին մասնակցել է նաեւ բնակարանի սեփականատերը։
Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ ամուսինները եւ նրանց մանկահասակ աղջիկը մահացել են շմոլ գազից թունավորվելու պատճառով:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեք անձի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ հետատոզումն ապահովելու ուղղությամբ։
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26