Մինսկի խմբի համանախագահների հարցում ինչ-որ լուրջ փոփոխություններ անցած տարում չեն եղել. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մեջ էլ ԼՂ կարգավորման գործընթացում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Նրանք վաղուց չեն զբաղվում հակամարտության կարգավորմամբ, նրանք զբաղվում են ռիսկերի մինիմալացմամբ»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ դրա պատճառն այն է, որ հակամարտության կողմերն ունեն այնքան տարբեր կարծիքներ կարգավորման վերաբերյալ, որ հնարավոր չէ նրանց համար ընդունելի լուծում առաջարկելը:
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ հիմա նույնպես լուրջ փոփոխություններ կարգավորման գործընթացում տեղի չեն ունենում: «Սահմանում մոնտիտորինգ իրականացնելու փորձերը նույնպես չեն իրականանում»,- նկատեց նա:
Նա, վերադառնալով նախորդ տարի ղարաբաղաադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին, նշեց, որ եղածը տրամաբանական էր. Ադրբեջանը տևական ժամանակ լարվածություն էր ստեղծում:
«Ադրբեջանն ուրիշ միջոց չունի ազդելու ԼՂ հիմնախնդրի վրա: Նա ունի երկու միջոց. առաջինը բառերն են՝ լոբբիստական, պրոպագանդիստական աշխատանքները: Երկրորդը միջոցը, որով փորձում է ԼՂ հիմնախնդրի վրա հրավիրել բոլորի՝ և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության ուշադրությունը, կրակելն է»,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանում մտածում են, որ եթե չկրակեն, ոչ ոք հիմնախնդրի մասին չի հիշելու:
Նրա խոսքով՝ կրակելը պետք է ադրբեջանցիներին նաև սեփական հանրությանը համոզելու համար, ինչն արդեն քսան տարի է, որ պետք է հաղթեն:
Ըստ քաղաքագետի՝ հարցը՝ պատերազմ կլինի՞, թե չի լինի, կախված է նավթի գներից. «Նրանից, թե Ադրբեջանը կարո՞ղ է իրեն թույլ տալ դա, թե ոչ»:
Անդրադառնալով դեկտեմբերի 29-ին Չինարիում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիային և սահմանում լարվածության ստեղծման վերաբերյալ ՀԱԿՊ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, Իսկանդարյանը նշեց, որ Բորդյուժան հիշեցնում էր, որ Ադրբեջանը չի պահում պայմանավորվածությունները, որոնք ապրիլից հետո եղել են:
«Հույս ունենալ, որ Ադրբեջանը կպահեր պայմանավորվածությունները, անիրատեսական էր»,- ասաց նա:
Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ նաև Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունում օգտագործված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտությանը՝ նշելով, որ դրա հետ կապված լուրջ հույսեր չպետք է կապել:
«ՀԱՊԿ-ը մի կառույց է, որի անդամներն ունեն իրենց առանձին շահերը: Նրա ֆունկցիան չէ ճանաչել երկրի անկախությունը»,- նշեց նա:
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42