Ֆրանսիացի լրագրող, հրապարակախոս, աշխարհաքաղաքական հարցերի փորձագետ հայազգի Ժերար Շալյանը վերլուծում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուժեղ և թույլ կողմերը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության, Սիրիա ներխուժման և ամերիկյան նոր դիվանագիտության ֆոնին։ Հոդվածը հրապարակվել է Le Figaro ֆրանսիական թերթում։
Անդրադառնալով Ստամբուլում Նոր տարվա գիշերը տեղի ունեցած ահաբեկչությանը՝ Շալյանը նշել է, որ սա այն բազմաթիվ ահաբեկչություններից մեկն է, որն անկասկած վնասելու է Թուրքիայի զբոսաշրջության ոլորտին։ Այս հարձակումը ոչ թե ինչ-որ քրդերի ձեռք գործն էր, ինչպես կարելի էր ենթադրել, այլ արտասահմանցի ջիհադիստի։ Սիրիայում Թուրքիան փորձում է գրավել Էլ-Բաբ քաղաքը, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո։ Իրականում Թուրքիայի շահն առաջին հերթին այն է, որ թույլ չտա, որպեսզի թուրք-սիրիական սահմանը կախվածության մեջ հայտնվի սիրիացի քրդերից։ Էրդողանը Պուտինի հետ ձեռք բերած համաձայնության շնորհիվ հասել է այն բանին, որ ռուսական ուժերը չաջակցեն քրդերին։
Թուրքիան դադարել է պնդել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը։ Վերջին հաշվով, ոչ մեկին չի հետաքրքրում Վաշինգտոնի կարծիքը, երբ երկու շաբաթ է մնացել, որպեսզի ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնի Դոնալդ Թրամփը՝ կարծում է պարբերականի զրուցակիցը։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ է Էրդողանը իրականում որոնում Թուրքիայի համար, Շալյանը պատասխանել է, որ թուրք առաջնորդը ցույց է տալիս իրեն որպես կրոնական ավանդույթի վերականգնող և ձգտում է ուժեղացնել կայսրության ժառանգությունը։ Հուլիսին չստացված հեղաշրջման փորձի ֆոնին Էրդողանը հասարակության տարբեր խավերի ջարդ կազմակերպեց, որոնք թշնամաբար էին տրամադրված նրա դեմ։ Նա մտադիր է բանակը հասանելի դարձնել կրոնական դպրոցների սաների համար՝ այսպիսով ապաշխարհիկացնելով վերջինիս անձնակազմը, որտեղ տիրում են քեմալական բարքեր։
Հասարակության նման իսլամացումը չի կարող նպաստել Եվրոպայի և Թուրքիայի միջև առանց այդ էլ թուլացող հարաբերություններին՝ նշել է լրագրողը։
Տնտեսական առումով Թուրքիան մեծ կապեր ունի եվրոպական շուկաների հետ, մասնավորապես՝ Գերմանիայի։ Բացի այդ, Թուրքիան ոչ այդքան մեծ աշխատավարձի դիմաց համաձայնվել է պահել շուրջ 2 միլիոն փախստականների։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուն, ապա Շալյանի կարծիքով՝ Իրանի դիրքը այս փաստի հետ կապված գնալով կթուլանա։ Վլադիմիր Պուտինը, որը շահում է Թրամփի քաղաքականությունից, պետք է ի ցույց դնի իր մարտավարական տաղանդը, որպեսզի միաժամանակ կարողանա պահպանել հարաբերությունները Իրանի հետ, ինչպես նաև ներկայիս ջերմ հարաբերությունները Թուրքիայի հետ։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55