ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել է ոռոգման ջրի մատակարարման հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիների ուսումնասիրմանը նվիրված քննարկում, որը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա են եղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, այլ ներկայացուցիչներ:
«Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարականի` այսօր կազմակերպել ենք քննարկում շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն է քննարկել ոռոգման համակարգի բարելավմանը, ոռոգման ջրի հասանելիությանն ու մատչելիության ապահովմանն առնչվող խնդիրները, առաջիկայում ոլորտում նախատեսվող ծրագրերը, նախանշել այն համատեղ քայլերը, որոնք մենք կարող ենք ձեռնարկել ոռոգման բնագավառի զարգացման ուղղությամբ», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը համառոտ ներկայացրել է քաղաքացիների կողմից հաճախ բարձրացվող հարցերը, որոնք հիմնականում վերաբերվում են ոռոգման ջրի հաշվառմանը և ջրամատակարարման ռեժիմի չպահպանմանը, ինչը հանգեցնում է բերքատվության կորուստի: Անդրադարձ է կատարվել որոշ համայնքների ոռոգելի հողատարածքներում ոռոգման նորմաների նորմատիվային ջրապահանջարկի գերազանցմանը:
Այս և ոլորտում առկա այլ խնդիրների լուծման համար նախարարն ընդգծել է ոռոգման արդյունավետ եղանակների, մասնավորապես` կաթիլային համակարգի ներդրման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի ստեղծման անհրաժեշտության, տեղեկատվական բազաների փոխանակման նպատակով շահագրգիռ պետական մարմինների ավելի սերտ համագործակցության հարցերը:
Ոռոգման ջրի հասանելիության ապահովման և ջրի կորուստների կրճատման նպատակով ընդգծվել է հողերի խոշորացման անհրաժեշտությունը:
Ոռոգման ոլորտի կառավարումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանը շեշտել է ըստ մարզերի ոռոգելի հողատարածքների, ոռոգման ջրի համակարգերի գույքագրման կարևորությունը:
Ջրամատակարարման խնդիրները մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` բոլոր շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կուսումնասիրի առկա խնդիրները և առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարություն:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01