Այսօր Պաշտպանության նախարարությունում նախարար Վիգեն Սարգսյանը հավաստագրեր հանձնեց նախարարությունում ՀՀ ՊՆ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից կազմակերպված դասընթացին մասնակցած լրագրողներին:
Նախարարը նշեց, որ ժողովրդավարությունը ամենաթողություն չէ, այլ պատասխանատվության ինստիտուտ է և պահանջում է հետևողական, շարունակական աշխատանք: Նրա խոսքով՝ համակարգված աշխատանքը տալիս է մեծ արդյունք և կարևոր է քաղհասարակության դերը բանակի վերահսկողության առումով։ Նախարարը նշեց, որ հատկապես այդ համատեքստում քաղհասարակության լավագույն վերահսկողը համարում է զինծառայողների ընտանիքներին: «Մեր նպատակներից մեկն է ամրապնդել կապը ընտանիքի և զինծառայությունն իրականացնող ծառայողի միջև»,- հավելեց նա:
Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ այսօրվանից գործում է թեժ գիծ 1-28 հեռախոսահամարով և թիվը կապված է Հունվարի 28-ի՝ բանակի օրվա հետ: Թեժ գիծը գործելու է առավոտյան ժամը 09.00-18.00-ն, և քաղաքացիները կարող են դիմել զինվորական ծառայության վերաբերյալ բոլոր հարցերով: «Աշխատելու ենք պարզ կանխատեսելի մեխանիզմներով և փորձելու ենք գտնել լուծումներ: Առաջին օրերին թեժ գիծը կարող է չափից ավելի թեժ լինել, սակայն անհրաժեշտության դեպքում օպերատորների քանակը կարող ենք ավելացնել»,- ասաց նա:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26