Վարչապետ Կարապետյանի՝ տնտեսությունն աշխուժացնելու փորձերը, կարծես թե, տալիս են առաջին ծիլերը: Վերջերս բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը բավականին աճել է. տարբեր երկրներից մի շարք ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ: Ուշագրավ է հատկապես այն, որ մասնագետները խոսում են փաստերով, նշում, որ արդեն կան ներդրումային լուրջ հայտեր: Մեծ է հետաքրքրությունը հատկապես Քուվեյթի, իրանական, եվրոպական ներդրողների կողմից Հայաստանում բիզնես սկսելու առումով:
Ինչպես պարզ է դառնում, օտարերկրյկա ներդրողները մեր երկրում հետաքրքրված են ամենատարբեր ոլորտներով՝ գյուղատնտեսություն, պահածոների արտադրություն, ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցների գործարկում, հանքարդյունաբերություն, մեքենաշինություն, հետաքրքիր առաջարկներ կան նաեւ արեւային էներգետիկայի ոլորտում: Կան անգամ ներդրողներ, որոնք հողեր են վերցրել եւ ջերմոցներ են կառուցում:
Կարծում եմ՝ ներդրումային նման հայտերի առկայությունն ինքնին հուսադրող է, ինչը, անխոս, պատահական չի լինում: Կառավարության կողմից գործարար աշխարհին ուղղված ազդակների շնորհիվ է, որ Հայաստանը ներդրումային առումով սկսում է ավելի գրավիչ դառնալ: Ուշագրավ է, որ ներդրումային հայտերը վերաբերում են ոչ թե մեկ կամ երկու, այլ մի քանի տարբեր ոլորտների: Նման բազմազանությունը, կարծում եմ, կարող է խթանել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը:
Ի դեպ, համագործակցության առաջարկներ կան նաեւ զբոսաշրջության ոլորտում: Երեկ պարզ դարձավ, որ իրանցի, արաբական եւ եվրոպական երկրների ներդրողները ոչ պակաս հետաքրքրված են նաեւ Հայաստանի հետ զբոսաշրջային ծրագրեր իրականացնելով: Սա միանշանակ թույլ կտա զբոսաշրջիկների նոր հոսք ուղղել դեպի Հայաստան:
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01