Սոցիալական կարեւորության ապրանքների գները Ամանորին կայուն են եղել: Նման եզրակացության է եղել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որի դեռեւս Ամանորից առաջ ստեղծված աշխատանքային խումբը իր գործառույթներն իրականացրել է նաեւ տոնական օրերին՝ գերիշխող ապրանքային շուկաներում գների արհեստական բարձրացումները, ինչպես նաեւ հնարավոր հակամրցակցային գործողությունները կանխարգելելու նպատակով:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ Հանձնաժողովի դիտակետում են հիմնականում առաջնային սպառման եւ սոցիալական կարեւորության խոշոր շուկաները Հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խումբը ամենօրյա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնել Երեւան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ հսկողության տակ պահելով ավելի քան 150 ապրանքատեսակների գնային փոփոխությունները: Դրանք լայն սպառման այն ապրանքատեսակներն են, որոնք սպառողների համար ունեն կարեւոր սոցիալական նշանակություն:
Իրականացված դիտանցումները արձանագրել են, որ մինչեւ 2016-ի դեկտեմբերի վերջ նշված ապրանքատեսակների գները նախորդ ամիսների համեմատ էական փոփոխությունների չեն ենթարկվել: 2017 թվականի առաջին տասնօրյակի մոնիթորինգի տվյալներով, Երեւան քաղաքի խոշոր մանրածախ վաճառակետերում տոնական օրերից հետո եւս գնային փոփոխություններ չեն նկատվում, հիմնականում դիտարկվող ապրանքատեսակների գները անփոփոխ են:
Որոշ ապրանքատեսակների գներ ունեցել են նվազման միտում: Որպես օրինակ, նշենք, որ եթե 2016 թվականի դեկտեմբերի վերջին ձեթի մանրածախ վաճառքի գինը կազմել է 715-720 դրամ, ապա 2017 թվականի հունվարին նույն ձեթի վաճառքը իրականացվել է 685-690 դրամով: ՏՄՊՊՀ մոնիթորինգի համաձայն, հացամթերքի, կաթնամթերքի, նպարեղենի, երշիկեղենի, նրբերշիկեղենի, սուրճի, թեյի, մանրածախ վաճառքի գները մնացել են նույն մակարդակի վրա:
Ինչ վերաբերում է գնային բարձրացումներին, ապա նշենք, որ նախատոնական օրերին փոփոխություններ են դիտարկվել մրգեղենի որոշ տեսակների գծով, սակայն դրանք կրել են կարճաժամկետ բնույթ եւ հետագա օրերին վաճառքի գները վերադարձել են նախկին մակարդակին:
Մասնավորապես 2016 թվականի դեկտեմբերին բանանի միջին մանրածախ գինը կազմել է 760 դրամ, միայն դեկտեմբերի վերջին օրերին այս ապրանքատեսակի գինը 1 կիլոգրամի հաշվով բարձրացել է մինչեւ 30 դրամով՝ կապված պահանջարկի ավելացման հետ: Սակայն 2017 թվականի հունվարի առաջին օրերին արդեն բանանի գինը ոչ միայն վերադարձել է նախկին մակարդակին, այլ ներկայումս այն վաճառվում է ավելի ցածր գնով 720 դրամով:
Ամփոփելով, նշենք, որ Հանձնաժողովի ամենօրյա դիտանցումների արդյունքներով ներկա պահին սոցիալական կարեւորության ապրանքների գծով գնային էական տատանումներ չեն դիտարկվել: ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը խոշոր խանութներում կշարունակի դիտանցումներ իրականացնել, իսկ գնային չհիմնավորված փոփոխություններ արձանագրելու դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:
10:43
10:27
10:02
09:34
09:02
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22