Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքների զոհված զինծառայողների ընտանիքներին` ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:
Հանդիպմանը ներկա էին Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը և Արժանապատիվ Տ. Աբել քահանա Քարտաշյանը, Բերդի տարածաշրջանում մարզպետի ներկայացուցիչ Դավիթ Մխիթարյանը և զինվորական կոմիսար փոխգնդապետ Գագիկ Խաչատրյանը, երկօրյա այցի հովանավորությունը ստանձնած մոսկվաբնակ Կարո Առաքելյանը և կազմակերպչական աշխատանքներում իր ներդրումը ունեցած Ալիկ Ավագյանը:
Բագրատ Սրբազանը, տավուշցիների անունից շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, Նորին Սրբությանը մաղթեց քաջառողջություն, երկար տարիների կյանք ու բեղուն գործունեություն: Տավուշի թեմի առաջնորդը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Տավուշի սահմանապահ ժողովրդի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար:
Այնուհետև թվով 19 մայրերին և 39 երիտասարդներին ու պատանիներին հայրական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով ամենքին Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան կենդանարար ավետիսը:
Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ այս այցելությունն իր անջնջելի դրոշմն է թողնելու Մայր Աթոռ ժամանած պատանի տավուշցիների հոգում և, իրենց հոգևոր հովիվների գործունեության շնորհիվ, նրանք հաղորդ են դառնալու Ս. Էջմիածնի խորհրդի մեջ ամփոփված արժեքներին, որոնցով ոգեշնչվել են իրենց հայրերը և այսուհետ ևս պիտի ոգեշնչվեն հայոց ազգի զավակներ:
Մանուկներին և պատանիներին Հայոց Հայրապետը պատգամեց` իրագործողը լինել այն ինձերի և փափագների, որ իրենց ծննդյան առաջին իսկ օրվանից ունեցել են իրենց մայրերը և Հայրենիքի խաղաղության համար իրենց կյանքն ընծայած հայրերը` նշելով, որ վերջիններիս քաջարի ոգին կյանքի ողջ ընթացքում պիտի ուղեկից լինի նրանց զավակներին: «Քաջերի որդիները քաջեր են` ասում է մեր ժողովուրդը: Դուք այդ քաջազուն ոգին եք կրում ձեր մեջ` ապրելով սահմանամերձ գյուղերում և ձեր կյանքով ամուր ու անառիկ պահելով մեր սահմանները, հաստատուն և անսասան` մեր երկրի խաղաղությունը», - ասաց Նորին Սրբությունը` մաղթելով, որ մշտապես ապրեն Աստծո օրհնության և պահպանության ներքո:
Իր գնահատանքը հայտնելով թեմակալ առաջնորդին, թեմի հոգևոր սպասավորներին և այցի կազմակերպիչներին` Ամենայն Հայոց Հայրապետը հայցեց, որ Երկնավոր Տերն իր բարի հայացքի ներքո պահի Հայաստան աշխարհը և մեր ժողովրդի աստվածասեր զավակներին:
Վերջում երիտասարդներն անակնկալ մատուցեցին Վեհափառ Հայրապետին` Հայոց Հորն ընծայելով իրենց ձեռագործ աշխատանքը, ինչպես նաև ասմունքելով և կատարելով ժողովրդական երգեր: Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոքրիկներին նվերներ բաշխեց: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ամռանը նրանց համար կկազմակերպի նաև ուխտագնացություն:
Հանդիպման մասնակիցները շրջայց կատարեցին մայրավանքում, աղոթեցին Մայր Տաճարում, եղան Մայր Աթոռի թանգարաններում և տարբեր կառույցներում:
Զոհված զինծառայողների ընտանիքները Երևանում ևս կայցելեն հոգևոր-մշակութային տարբեր հաստատություններ, մանուկների համար կկազմակերպվի տոնական հանդես:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26