Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ հունվարի 11-ի երեկոյան Թբիլիսիի փողոցներից մեկում հրազենից վիրավորված փեսային՝ Մինդիա Գոգոչուրիին, գիշերը վիրահատել են Հանրապետական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության կենտրոնում: Այդ մասին հայտնել Է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը: Այս տեղեկատվությունը լրագրողներին հաստատել Է նաեւ վերը նշված կենտրոնի մուտքի մոտ գտնվող Մզեո Գոգոչուրին՝ տուժածի մորաքույրը: Նա ասել Է, որ, իր տվյալներով, Թբիլիսիի փողոցներից մեկում հրաձգության հետեւանքով վիրավորվել են Մինդիա Գոգոչուրին եւ նրա ընկերը, երկուսին Էլ տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկներն առայժմ մեկնաբանություններ չեն անում տուժածների առողջական վիճակի վերաբերյալ:
Իրավապահ մարմիններն առայժմ պաշտոնական հաղորդագրություններ չեն հրապարակել այդ պատահարի մասին:
Տեղական հեռուստաալիքները կադրեր են ցուցադրել, թե ինչպես են այն փողոցում, որտեղ տեղի Է ունեցել հրաձգությունը, աշխատում փորձագետ-քրեագետները եւ պարեկային ոստիկանության աշխատակիցները:
Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ Վրաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել հանրապետության Քրեական օրենսգրքի 118-րդ եւ 236-րդ հոդվածներով, ինչը նախատեսում Է մարմնական ծանր վնասվածքներ հասցնելը եւ ապօրինաբար զենք պահելն ու կրելը:
Մինդիա Գոգոչուրին ամուսնացած Է Մաշո Չիչուայի՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խորթ աղջկա հետ: Մաշո Չիչուան Մ. Չիչուայի՝ Վրաստանի նախագահի տիկնոջ դուստրն Է առաջին ամուսնությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44