ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձը։ Նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է. տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատից հափշտակության փորձ կատարվելու մասին հաղորդումն ստացվել էր 2016 թվականի դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան. կառավարիչն ահազանգել էր, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված են գազի բալոն և այլ համակարգ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ բանկոմատի վրա գազի և ամիակի բալոններից միացված խողովակները էլեկտրական մարտկոցի միջոցով գործադրելով փորձ է կատարվել պայթյունի եղանակով բացել բանկոմատը, որտեղ առկա է եղել առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ռետինե խողովակներ և սպիտակ գույնի մալուխ, որոնք փաթաթված են եղել սև և թափանցիկ կպչուն ժապավեններով, սև գույնի խորանարդաձև մարտկոց, մետաղյա լինգեր, գազաբալոն, սրբիչ, սպորտային պայուսակ և պլաստմասե տարա, որի մեջ առկա է եղել յուրահատուկ բենզինանման նյութի հոտով հեղուկ և մի շարք այլ առարկաներ, որոնք, օրենքով սահմանված կարգով, փաթեթավորվել են:
Հայտնաբերված առարկաներից վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք, այդ թվում՝ դատագենետիկական փորձաքննություններ։
Քրեական գործով փորձանմուշներ են վերցվել նաև մի քանի անձանցից և համեմատական մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանցից մեկի) ինքնության վերաբերյալ, ով 2017 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է։
Նկատի ունենալով, որ կասկածյալն աշխատում է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը քրեական գործն ուղարկել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01