Անկյունում մոխրագույն, նեղ-երկարավուն մի արկղ է դրված: Սերոբը ծնկի է գալիս, բացում այն: Զենք է: Զինվորականն այն փայտե տուփից հանում է բավականին զգուշորեն, բայց պատճառն ամենեւին էլ այս զենքի հետ վարվելու նրա փորձի պակասը չէ: «Նուրբ գործիք է»,-բացատրում է: Սերոբը այդ սեւ դիպուկահար հրացանը տեղից շարժում է երկու դեպքում` երբ հակառակորդին պատժելու կամ լռեցնելու խնդիր է ստանում, եւ երբ փոշեզրկելու կամ մարտական վիճակը ստուգելու կարիք կա: Այստեղ՝ սահմանին, թե մեկը, թե մյուսը հաճախակի են պատահում: Թե մեկը, թե մյուսը պայմանագրային զինծառայողը կատարում է վարպետորեն:
«Զենքս խոսում է, երբ վտանգի մասին ահազանգ կա: Հրաման եմ ստանում, «մասխալաթ» հագնում ու դարան մտնում: Քողարկվում եմ: Հետո դիտարկում` «սնայպերը» որտե՞ղ է: Պիտի «նետը քաշեմ» ավելի շուտ, քան հակառակորդը կհասցնի մերոնց վնասել: Տեխնիկան էլ է շարքից հանում: Մի քանի անգամ փորձել եմ. տեղը տեղին փչացնում է: Ցրիվ եմ տվել դիտակետ. այդտեղից կրակում էին մեր զինվորների վրա: «Կտրիճ» զենք է. փամփուշտը դուրս է թռչում թե չէ` այն կողմում մի ժխոր, մի խուճապ, մի վայնասուն, մի շփոթ է բարձրանում»,-պատմում է ճկուն շարժուձեւով երիտասարդը` աչքը չկտրելով արեւի տակ փայլող զենքի մետաղե իրանից:
Խոշոր տրամաչափի այս հրացանը Սերոբի մարտական ընկերն է այն օրվանից, երբ նա հաջող ավարտեց վերապատրաստման դասընթացն ու վաստակեց «Սեւ նետավոր» կոչվելու իրավունքը: «Երբ առաջին անգամ տեսա, կարդացի նրա մասին, որոշեցի` պիտի ունենամ: Ոնց բացատրեմ` խելքս տարել էր (ժպտում է): Հիմա սրբության նման եմ պահում, մաքրում, մեկ-մեկ էլ հետը խոսում եմ: Մարտական հերթապահությունը հանձնելուց հետո գնում եմ տուն, բայց հեռվից հեռու էլ ուշքս վրան է: Հենց վերադառնում եմ` անմիջապես հանում եմ, քանդում, փայլեցնում: Ստուգում եմ օպտիկական նշանոցը, որ տասնյակ անգամներ մոտեցնում է թիրախը: Հեռավորությունը կարգավորող, քամու արագությանը դիմադրող հարմարանքներն եմ զննում: Ու մեկ է` չեմ կշտանում: Նրա կողքին ես ուրիշ եմ. զգաստ եմ, մի քիչ ավելի հպարտ, քան սովորաբար»,-ասում է եւ անշտապ ու վստահ գործողություններով հարմարեցնում խլացուցիչը, որ էապես մեծացնում է զենքի քողարկվածության աստիճանը:
Լիցքավորված վիճակում սեւ նետի քաշը բավականին ծանր է, իսկ երկարությունը՝ մարդահասակ: Այն գետնից պոկելու համար, սակայն, Սերոբին օգնողներ պետք չեն: Ժամերով ջանասիրաբար մարզվում է, որ չդժվարանա, որ հարկ եղած դեպքում իր մշտական տեղակայման վայրից ոտքով գործողության կետ հասնի. ««Սեւ նետավորը» պարտավոր է մարզել ոչ միայն մարմինը, այլեւ մատները: Հաճախ ենք գնում կրակելու: Ամիս է լինում` տասնհինգ անգամ: Հրաձգության միջոցով ստուգում ենք մեր զենքերի նշանառությունը: Ամեն անգամ, երբ գնդակը կպնում է նշանակետին, նույն հաճույքն եմ ապրում, ինչ առաջին անգամ»:
Երկուսս էլ նորից նայում ենք հրացանին: Չգիտեմ՝ Սերոբի պատմելո՞ւց է, թե չէ, սակայն հիմա այն ավելի տպավորիչ տեսք ունի, քան կես ժամ առաջ: «Սեւ նետը» ինձ թվում է իսկական զինվոր, որը ժամանել է ծառայության: «Երկուսս էլ մկանոտ ջահելներ ենք,-կատակում է երիտասարդ զինվորականն ու թվում իրենց մյուս նմանությունները,- եթե լուրջ՝ երկուսս էլ զինվոր ենք, երկուսս էլ պաշտպանություն ենք իրականացնում, երկուսս էլ պատկանում ենք հայրենիքին»:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան
ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղություն
Հայ զինվոր
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26