Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Թուրքիան ԱՄՆ-ի ավելի լավ վերաբերմունքին է արժանի» վերնագրով հոդված է հրապարակել հեղինակավոր Washington Post պարբերականում:
Չավուշօղլուն հոդվածում նշել է, որ երկու դաշնակից երկրները կարիք ունեն աշխուժացնելու միմյանց միջև փոխվստահությունն ու համերաշխությունը:
Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին ահաբեկչական խմբավորումների միջև ճիշտ տարբերակումներ չդնելու և Թուրքիայի ժողովրդին մի շարք հարցերում հուսախաբ անելու համար:
Չավուշօղլուն, մասնավորապես, նշում է, որ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային զինյալ խմբավորումները, որոնք աջակցություն են ստանում ԱՄՆ-ից, «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման մի ճյուղն են իրենց համար, որոնք «բարբարոսաբար ահաբեկչություններ են իրականացնում Թուրքիայի տարածքում»:
Թուրք նախարարը նաև չի մոռացել կրկին բարձրացնել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարցը, ով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Նա ասել է, որ Գյուլենի արտահանձնումը նույնպես մեծ ազդեցություն է ունենում դաշնակից երկրների հարաբերությունների վրա:
Այս ամենի հետ մեկտեղ Չավուշօղլուն փորձել է հավաստիացնել, որ հակաամերիկյան տրամադրությունները Թուրքիայում ծայրահեղական բնույթ չեն կրում, ավելին` ջանացել է այս հարցում Թուրքիային որպես զոհ ներկայացնել:
«Այս ամենին զուգահեռ՝ մենք ենթարկվում ենք «հակաամերիկանության» համար տարաբնույթ մեղադրանքների: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի` մեր երկու երկրների հարաբերությունները թունավորող խնդիրների նկատմամբ անտարբերության պատճառով մեր դաշնակցի հարցում այսօր ավելի քան երբևէ կասկածներ ունենք: Սակայն Թուրքիայում առկա հակաամերիկյան տրամադրությունները միանշանակ ծայրահեղական բնույթ չեն կրում, այլ ավելի շատ նման են Եվրոպայում տարածված գաղափարական դրսևորումների», - եզրափակել է Չավուշօղլուն:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44