Ուկրաինայի հեռուստառադիոհեռարձակման հարցերով ազգային խորհուրդն արգելել է ռուսական «Дождь» հեռուստաալիքի հեռարձակումը՝ ուկրաինական սահմանադրությունը խախտելու պատճառով: Այդ մասին հեռուստաալիքին հայտնել է «Воля» պրովայդեր ընկերության ներկայացուցիչը, գրում է tvrain.ru-ն:
«Воля» պրովայդեր ընկերության ներկայացուցիչ Օքսանա Վեսյոլովայի խոսքով՝ ուկրաինական սահմանադրությանը համապատասխանող բովանդակություն ունեցող արտասահմանյան ծրագրերից «Дождь» հեռուստաալիքը հանելու մասին որոշումը կայացվել է հունվարի 12-ին Ազգային խորհրդի նիստին: Պաշտոնական փաստաթուղթը կհրապարակվի հունվարի 16-ին: Այդ պահից ի վեր օպերատորները կունենան մեկ ամիս ցանցերից ալիքը հանելու համար:
Վեսյոլովայի խոսքով՝ երկրի տարածքում ալիքի հեռարձակումն արգելվել է եթերում կոմերցիոն գովազդի տեղադրման պատճառով, ինչն արգելվում է ուկրաինական սահմանադրությամբ՝ օտարերկրյա հեռուստաալիքների եթերի դեպքում: Բացառություն են Եվրամիության անդամ պետությունների կամ Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական հռչակագիրը վավերացրած պետությունների իրավասության տակ ընկնող ալիքները:
«Интерфакс»-ը, վկայակոչելով Ազգային խորհրդի անդամներից մեկին, նշել է հեռուստաալիքի հեռարձակման արգելքի մեկ այլ պատճառ: Գործակալության տվյալներով՝ հեռուստաալիքը խախտել է երկրի օրենքը՝ հեռարձակելով տեղեկատվություն, որը չի ճանաչում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Հեռուստաալիքը Ղրիմը պատկերում է որպես Ռուսաստանի տարածք:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44