Երևանում պաշտոնապես բացվեց ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը: Բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության մյուս անդամները:
Կարեն Կարապետյանը նշեց, թե կենտրոնի գաղափարը եղել է կառավարության ծրագրի մեջ ընդգրկված առանցքային թիրախներից մեկը, որ պետք է ձևավորել տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարություն:
«Կենտրոնը ձևավորում ենք պետություն և մասնավոր հատվածով։ Վստահ եմ, որ սա կլինի այն հարթակը, որ մասնավորի հետ նստենք և խոսենք բարեփոխումների մասին, թե ուր պետք է գնա մեր պետությունը: Մենք ակնկալում ենք իրականում հասկանալ, թե ինչ անենք, որ տնտեսության աճ լինի, երկարաժամկետ զարգացում և պոտենցիալի արդյունավետ բարձրացում լինի»,-ասաց նա։
Վարչապետն ասաց, որ հոգեբարձուների խորհրդում մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ավելի շատ են, քան պետական և կոչ արեց, որ բոլոր նրանք, ովքեր կարող են ներգրավվել այս աշխատանքներում, նաև՝ սփյուռքից և անտարբեր չեն, կարող են այս հարթակում իրենց հետ մասնակցել:
«Աշխատանքային թիմը պրոֆեսիոնալ է և առայժմ 6 հոգուց է կազմված: Առաջիկայում, սակայն, կազմը կընդլայնվի: Կենտրոնը ղեկավարելու է իմ խորհրդական Ալեքս Խաչատուրյանը: Ես մեծ հույսեր եմ կապում Ալեքսի հետ, իր թիմի հետ, բարի երթ, հաջողություններ եմ ցանկանում, որ ամբիցիոզ, լավ իմաստով ագրեսիվ ծրագրեր լինեն, և ամենայն բարիք։ Ալեքս, հո՛ւպ տուր»,-ասաց նա:
Վարչապետի խորհրդականը նշեց, որ վստահ են, որ կենտրոնի առջև դրված խնդիրը կլուծեն: Նա տեղեկացրեց, որ կենտրոնի ֆինանսավորումը պետբյուջեից է, միջազգային հաստատությունների ֆոնդերից և մասնավոր նվիրատվություններից:
«Առաջին մասնավոր նվիրատվությունը ստացել եմ պարոն վարչապետից»,-ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը լրացրեց. «Իմիջիայլոց, առաջին անգամ եմ կենտրոնում, լավ լուսավոր պայմաններ են, կարծում եմ՝ կառավարության անդամներից շատերը կցանկանային նման պայմաններում աշխատել: Մոտիվացիա է, ով որ լավ աշխատի, վերջում Ռազմավարական կենտրոնում է աշխատելու»,-ժպիտով նշեց վարչապետը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26