Այսօր Հայաստանում գործող միջնակարգ և հիմնական դպրոցների պայմանները (խոսքը վերաբերվում է շենքային պայմաններին) շատ տարբեր են: Եթե խոսենք մայրաքաղաքի՝ մասնավորապես քաղաքի կենտրոնում գործող դպրոցների մասին, ապա այստեղ ամենինչ կարգին է: Մայրաքաղաքի դպրոցների մեծամասնությունը համապատասխանում է մի շարք այլ զարգացած պետությունների դպրոցների մակարդակներին, կան նաև այնպիսիք, որոնք գերազանցում են այդ մակարդակը, և նույնիսկ այլ պետությունների մայրաքաղաքներում գործող դպրոցներ պետք է օրինակ վերցնեն: Բայց կան հաստատություններ, որոնց շենքային պայմանները, մեղմ ասած, բարվոք չեն և շտապ խնդիրների կարգավորման կարիք ունեն:
Այս հարցին ՀՀ կառավարության հերթական նիստին անդրադառձել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարը հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչություններին` դպրոցների շենքային պայմանները ուսումնասիրելու վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է Կրթության և Գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և առաջարկել է Երևանի քաղաքապետին՝ ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները, և ներկայացնել առաջարկություններ՝ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ:
Սա շատ կարևոր խնդիր է, որը շտապ լուծում է պահանջում: Շատ գործող դպրոցներ չունեն հարմարավետ դասապրոցես անցկացնելու պայմաններ, ինչը առաջին հերթին վնաս է հասցնում երեխաներին:
Մարզերում կան դպրոցներ որոնք թերծանրաբեռնված են և հնարավոր է դպրոցների օպտիմալացում իրականացնել և տեղափոխել աշակերտներին լավ պայմաններ ունեցող հաստատություն, ինչը աշակետրներին և նրանց ծնողներին միայն օգուտ կբերի:
Երեխաները պետք է հարմարավետ զգան իրենց դասերի ընթացքում, քանի որ դպրոցը, ինչպես ընդունված է ասել, աշակերտի երկրորդ տունն է:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55