Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակն անդրադառնում է իրավապաշտպան Արմինե Առաքելյանի նկատմամբ անցած տարվա հունիսին Երևանի Հանրապետության հրապարակում իրավապահների, ապա հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի` «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշմանը` հայտարարությամբ:
«Քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մաթևոսյանը որոշումը հիմնավորել է հանցակազմի բացակայությամբ՝ նշելով, որ հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից Արմինե Առաքելյանին ծեծի ենթարկելու մասին ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ դրանք ձեռք բերելու հնարավորությունները սպառվել են:
Ընդ որում՝ Արմինե Առաքելյանին բռնությամբ հիվանդասենյակ տեղափոխելու, նրան կապելու՝ բուժաշխատողների գործողությունները քննչական մարմինը գնահատում է օրինաչափ՝ «հաշվի առնելով Ա. Առաքելյանի ագրեսիվ վարքագիծը»: Հավելենք, որ Ա. Առաքելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս դիմել է քննչական մարմնին՝ հաշվի առնելով պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հանգամանքը՝ գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը հանձնելու հարցով: Սակայն քննչական մարմինը անընդհատ հետաձգում է հարցի լուծումը՝ փորձելով կոծկել իրավապահների կողմից հանցագործություն կատարելու փաստը, իսկ Քննչական կոմիտեի կողմից գործը քննելը տվյալ դեպքում համարում ենք անօրինական:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ տեղեկացնում են նաև, որ քրեական գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝ քրեական գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու նպատակով»,-ասված է ՀՔԱՎ հայտարարության մեջ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01