Ս.թ. հունվարի 1-ից 12-ը ընկած ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերությունը շարունակել է արտակարգ ռեժիմով արձագանքել ձնամաքրման թեմայով քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերին: Ընկերությունը, մասնավորապես, դիմումներ ու նամակներ է ստացել շուրջօրյա գործող թեժ գծի, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջի միջոցով: Քաղաքացիների դիմումների բացարձակ մեծամասնությանը, որոնք ներառել են տարբեր բակային տարածքների հասցեներ, առաջնահերթ կերպով ընթացք է տրվել, և սառցակալած հատվածների սառցամաքրման աշխատանքներ են իրականացվել:
Ընկերությունը տեղեկացնում է, որ եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ որոշ տարածքներ կրկնակի մաքրման են ենթարկվում, և մշտապես ուշադրության տակ են պահվում մայրաքաղաքի գլխավոր և երկրորդային կարևորության ճանապարհները, հանրային նշանակության տարածքները, ներառյալ հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, ինչպես նաև այն բակային տարածքները, որտեղ աստիճանավանդակ, զառիթա կամ որևէ այլ դժվարանցանելի հատված է առկա: Երևանի բնակիչների անվտնանգ տեղաշարժը ապահովելու համար կրկնակի մաքրվում են բանուկ մայթեզերը և կանգառների հատվածները:
«Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին համագործակցային լինել և դժվարնանցանելի հետիոտնային տարածքներ նկատելու դեպքում հասցեն հայտնել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարով կամ ուղարկել ընկերության ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/SanitekArmenia/:
Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ 2016թ. դեկտեմբերի 31-ից 2017թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում, ընկերությունը աղբահանության աշխատանքների իրականացման համար ներգրավել է լրացուցիչ կազմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոնական օրերին աղբի ծավալի գոյացումը սովորականից կրկնապատկվում է ավելի քան 3 անգամ:
Հիշեցնենք, որ նախորդ՝ 2016թ.-ի ընթացքում «Սանիթեք» ընկերությունն ակտիվ քայլեր է ձեռնարկել սպասարկման որակը բարելավելու համար, դրանք ներառում են թե՛ տեխնիկական կազմի համալրում, թե՛ կադրերի ու աշխատանքների կառավարման արդյունավետ մեխանիզմների կիրառում, թե՛ հանրային ծառայության ոլորտում մշակութային առանձնահատկությունների տեղայանացում: 2016թ.-ին Սանիթեքը նաև սկսել է սպասարկել բոլոր 12 վարչական շրջանները, ինչը իր հերթին ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը: 2016թ-ի տվյալներով «Սանիթեք» ընկերությունում աշխատում են ավելի քան 1000 աշխատակիցներ, 12 վարչական շրջաններում տեղադրված են ավելի քան 8400 եվրոպական արտադրության աղբամաններ, միջազգային չափորոշիչներով ավելի քան 150 հատուկ մեքենա-սարքավորումներ են կիրառվում: Ընկերությունն ավելի քան 26 մլն եվրոյի ներդրում է կատարել Երևան քաղաքում վերջին տարվա ընթացքում։
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26