Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ 2017թ. զեկույցը։ Human Rights Watch-ի՝ 687 էջից բաղկացած զեկույցի 27-րդ հրատարակությունը ներկայացնում է ավելի քան 90 երկրում, այդ թվում Հայաստանում, մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:
Ինչպես նշվում է զեկույցում, ԱՄՆ-ում և Եվրոպայում քաղաքական պոպուլիզիմի վերելքը սպառնում է իրավունքների և ազատությունների հիմնարար երաշխիքներին և ազատ է արձակում ողջ աշխարհում ավտոկրատ ռեժիմների ձեռքերը: ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակի պայմաններում ատելության և անհանդուրժողականության և Արևմտյան Եվրոպայում իրավունքների և ազատությունների ունիվերսալության սկզբունքը մերժող քաղաքական կուսակցությունների աճող աղդեցության ֆոնին վտանգի տակ է հայտնվել մարդու իրավունքների ամբողջ հետպատերազմյա համակարգը:
Ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին վերաբերող հատվածում՝ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն անհարթ է մնացել 2016 թվականին: Կազմակերպությունը նշում է, որ իշխանություններն անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հարձակումներ են գործել լրագրողների դեմ և անհիմն մեղադրանքներ են ներկայացրել ցույցերի առաջնորդներին և մասնակիցներին:
«Վեց ամիս անց մենք դեռևս սպասում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն հուլիսին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահները»,- ասել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան։ «Իշխանությունները չեն հապաղել բազմաթիվ ցուցարարների հետապնդելու հարցում, բայց կարգազանց ոստիկանների նկատմամբ նույն խստությամբ չեն իրականացրել արժանահավատ հետաքննություն և պատշաճ հետապնդում»,- հավելել է նա:
Կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքը շարունակել է խնդիր մնալ, իսկ հետաքննություններն արդյունավետ չեն եղել: Կազմակերպության համաձայն՝ այլ մտահոգությունների թվում են ընտանեկան բռնությունը, որը հաճախ մնում է անպատիժ, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը, կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններով մարդկանց համար ցավազրկող դեղորայքի հասանելիության անհարկի սահմանափակումները:
Ոստիկանական անհամաչափ ուժի կիրառում
Human Rights Watch-ը նշում է, որ 2016թ. հուլիսին իշխանություններն ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ և հարձակվել մայրաքաղաք Երևանում ցույցերը լուսաբանող լրագրողների վրա: Իշխանությունները կամայականորեն ձերբակալել են բողոքի ցույցի տասնյակ առաջնորդների և մասնակիցների՝ անհիմն քրեական գործեր հարուցելով նրանց դեմ և նրանցից ոմանց զրկելով ձերբակալված անձանց հիմնական իրավունքներից:
Կամայական կալանավորումներ և վատ վերաբերմունք
Հուլիսին և օգոստոսին իշխանությունները կամայականորեն ձերբակալել են ցույցերի հետ կապված տասնյակ մարդկանց՝ ծեծի ենթարկելով նրանցից շատերին և որոշների նկատմամբ անհիմն մեղադրանքներ առաջադրելով:
Կանանց իրավունքներ
Չնայած ապացույցներին, որ կանանց դեմ բռնությունը տարածված երևույթ է մնում, և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի և ակտիվիստների կողմից մշտական ճնշմանը՝ Հայաստանը չունի ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենք և չի վավերացրել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Պալիատիվ օգնություն
Իշխանությունները դեռևս քննարկում են ափիոնային դեղորայք ստանալու հարցում անհարկի խոչընդոտներ ստեղծող դեղատոմս տրամադրելու և դեղորայքը մատակարարելու բարդ և ժամանակատար ընթացակարգերի բարեփոխումները: Ընթացիկ կանոնակարգերը խոչընդոտում են անհրաժեշտ պալիատիվ օգնության տրամադրումը՝ դատապարտելով կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդներին ավելորդ տառապանքների:
Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն
Ակտիվիստների հաղորդմամբ՝ LGBTI համայնքի անդամները շարունակում են ենթարկվել խտրականության և բռնության:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26