Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քայլը, որը հրաժարվել էր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել CNN հեռուստաալիքի լրագրողի հարցին:
Էրդողանը նաև հիշեցրել է, որ նույն հեռուստաալիքի լրագրողները «Գեզիի դեպքերի, հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի կողքին չկանգնեցին»:
Ինչպես գրում է թուրքական diken. com. tr կայքը` Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստն իր հերթին նշել է, որ Էրդողանի այս հայտարարությունն իրենց բնավ չի զարմացրել:
«Այդքան էլ չզարմացա, երբ մտաբերեցի, թե ինչպես են վարվում լրագրողների հետ Թուրքիայում»,-հայտարարել է Էռնեստը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Թուրքիայի հետ դաշնակից լինելը չի կարող նրանց հետ պահել ճշմարտությունն ասելուց:
«ԱՄՆ-ն համագործակցում է Թուրքիայի հետ փոխադարձ շահերի և Թուրքիայի ազգային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այս համագործակցությունն օգուտ է տալիս ԱՄՆ-ի ժողովրդին և ամբողջ աշխարհին: Սակայն այդ մտերիմ հարաբերությունները չեն կարող խոչընդոտել Թուրքիայում բանտեր նետված բազմաթիվ լրագրողների մասին մեր կողմից բարձրաձայնելուն», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվել էր պատասխանել CNN հեռուստաալիքի լրագրողի հարցին:
Հիշեցնենք, որ CNN-ն օրերս հոդված էր հրապարակել, որում գրել էր, որ Թրամփին և Բարաք Օբամային հատուկ ծառայությունները զեկուցել են, որ տեղեկություններ կան այն մասին, որ Ռուսաստանը ֆինանսական և անձնական տեղեկատվություն ներառող կոմպրոմատներ ունի նորընտիր նախագահի դեմ:
«Դուք հարց տալ չեք կարող: Ձեր կազմակերպությունը սարսափելի է»,-ասել էր Թրամփը, երբ CNN-ի՝ Սպիտակ տան լրագրողը փորձել էր հարց ուղղել նրան:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44