Հաշվի առնելով օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների քանակությունն ու դրանց օտարման հետ կապված փուլային աշխատանքների մեծ ծավալը, Պետական գույքի կառավարման վարչությունում, կառույցի ղեկավարի հրամանով, դեռեւս անցալ տարվա հուլիսին հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է օպտիմալացված եւ վարչության տնօրինությանը հանձնված՝ օտարման ենթակա տրանսպորտային միջոցների պահառության եւ օտարման գործընթացներում ծագող խնդիրների կարգավորմամբ:
Այդ խնդիրները վարչության պետ Արման Սահակյանի մշտական օրակարգում են, դրված է գործընթացի թափանցիկ ու հրապարակային իրականացման, քաղաքացիներին պատշաճ ծառայութունների մատուցման խնդիրը:
Հանձնաժողովին հաջողվել է անցած կես տարում համակարգված աշխատանքով սկզբունքային շատ հարցերի լուծում տալ, իսկ այսօրվա նիստում ամփոփվել է կատարված հիմնական աշխատանքը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը ներկայացրել է օտարման ենթակա տրանսպորտային միջոցների պահառության եւ օտարման գործընթացներում իրականացված քայլերը, հատկապես կարեւորել քաղաքացիների հետ տարվող խորհրդատվական աշխատանքը:
Յուրաքանչուր օր թեժ գծով եւ պատասխանատուների հեռախոսահամարներով ստացվել է շուրջ 30 զանգ: Հարյուրավոր մարդիկ այցելել ու շարունակում են այցելել Վարչություն, Աճուրդի ու պահառության կենտրոններ՝ հետաքրքրող հարցերին տեղում պատասխան ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 5 որոշումներով սահմանված՝ 464 միավոր տրանսպորտային միջոցներից Պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից առայսօր հաստատվել է շարժական գույքի աճուրդով оտարման վերաբերյալ 17 հրաման, որոնցով 385 միավոր տրանսպորտային միջոց եւ 3 միավոր կցասարքեր ներկայացվել են օտարման, վաճառվել է 144-ը, վաճառքի գումարը կազմել է 37 508 269 ՀՀ դրամ:
Ներկայացված տրանսպորտային միջոցների 43 տոկոսը վաճառվել է առաջին աճուրդում՝ մրցակցային դաշտում: Վաճառքի կատարման տոկոսը գնահատված արժեքի համեմատ կազմում է 112 տոկոս, առաջիկայում եւս 28 միավոր տրանսպորտային միջոց կներկայացվի աճուրդի:
Զանգվածային լրատվամիջոցները տարբեր մեկնաբանություններով պարբերաբար անդրադառնում են նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, վարչապետերի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկած ծառայողական ավտոմեքենային, ինչի վերաբերյալ տեղեկացնում ենք.
1982թ. արտադրության Mercedes-Benz 500 SEL մակնիշի տրանսպորտային միջոցը առայժմ չի գնահատվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ (զրահապատ) մեքենաների երկրորդային շուկա գոյություն չունի,որտեղից էլ հնարավոր լինի ձեռք բերել բավարար եւ հավաստի համեմատական տվյալներ: Ներկա պահին ուսումնասիրվում է ԱՊՀ երկրների նմանատիպ մեքենաների երկրորդային շուկան՝ անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերելու նպատակով:
Հաշվի առնելով տվյալ մեքենայի եզակիությունը, միաժամանակ քննարկվում է արժեքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անմիջապես արտադրողին դիմելու հարցը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26