2016 թվականին 2015 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գրանցվել է ուղեւորահոսքի 10,4 տոկոս աճ կամ ուղեւորահոսքի տարբերությունը կազմել է շուրջ 200 000 մարդ:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հայտնում են, որ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 2 105 540 մարդ՝ նախորդ տարվա ուղեւորահոսքը գերազանցելով 12 տոկոսով:
2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը հատել է 2 միլիոնի շեմը՝ 1992 թվականից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը:
2016 թվականին Երեւանից մեկնել է 1 048 153 ուղեւոր եւ ժամանել է 1 057 387 ուղեւոր, իսկ 2015 թվականին մեկնածների թիվը կազմել է 944 373 ուղեւոր, ժամանածներինը՝ 935 294 ուղեւոր:
2016 թվականին ժամանող ուղեւորների քանակը շուրջ 8500-ով գերազանցել է մեկնող ուղեւորների քանակին:
2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղեւորահոսքը կազմել է 189 018 մարդ՝ գրանցելով 23,4 տոկոս աճ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 18 269 տոննա ապրանք, որը 80,4 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:
2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել 9266 թռիչք- վայրէջ՝ գրանցելով 2,8 տոկոս աճ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ:
Ութ ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2016 թվականին ուղեւարահոսքը կազմել է 12 421 ուղեւոր, բեռնափոխադրումը՝ 4,2 տոննա ապրանք: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղեւարահոսքը կազմել է 2557 մարդ:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26