Խոսելով ՀՀ տնտեսության հնարավոր զարգացման մասին՝ հաճախ առաջ է բերվում արտասահմանից ֆինանսական հոսքերի ներգրավման խնդիրը: Բնականաբար ցանկացած պետության համար կարևոր է ունենալ այնպիսի տնտեսություն, որը «ցանկալի» կլինի օտարերկրյա ներդրողների համար, սակայն այս պարագայում ոչ պակաս կարևոր է ուսումնասիրել ներքին շուկան և փորձել ներդրողներին փնտրել նաև պետության սահմաններում:
Չնայած տնտեսական մի շարք մարտահրավերներին, Հայաստանում առկա է ռեսուրսների կուտակման դրական միտում: Միայն բանկային համակարգում դրանք հասնում են 2,3 միլիարդ դոլարի:
Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա այստեղ խնայողությունները տատանվում են ավելի քան 4 միլիարդ դոլարի սահմաններում:
Ինչպես տեսնում ենք՝ գումարներ կան, սակայն դրանք ներգրավելու համար հարկավոր են մի շարք գործընթացներ: Առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել և նոր մակարդակի հասցնել արժեթղթերի շուկան, որը կարելի է համարել ներդրումների ներգրավման գլխավոր խաղաքարտերից մեկը:
Ինչպես նշեցինք խնայողությունները աճում են: Վերջին մեկ տարվա ընթացքում դրական ցուցանիշը կազմել է 13 տոկոս, կամ դրամական արտահայտմամբ 264 միլիոն դոլար:
Հաճախ տնտեսությունների ունեցած խնդիրներից մեկը կապված է լինում բանկային համակարգի հանդեպ վստահության մեջ, ինչը սակայն Հայաստանում բարվոք մակարդակի վրա է: Հաշվի առնելով ազգային արժույթի կայունությունը և բանկերի սնանկացման դեպքում գումարի վերադարձելիության շեմի բարձրացումը՝ բնակչությունը նախընտրում է իր գումարները պահել նման ֆինանսական կառույցներում:
Երբ բանկային համակարգի հանդեպ առկա է դրական միտում, երբ խնայողությունները շարունակում են աճել, մնում է միայն առաջարկել մեխանիզմներ այդ ռեսուրսները օգտագործելու և տնտեսությունը ակտիվացնելու համար:
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01