Պետական մի շարք ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին օգտվել նաև պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից: Դրանք արդեն գործում են Երևանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաև Գառնի համայնքի, Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին քաղաքների «Մ. Մաշտոցի-2» «Հայփոստի» գրասենյակներում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միասնական գրասենյակներում մատուցվում են հետևյալ ծառայությունները.
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
· Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, պետական գրանցման մերժում
· Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում
· Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում
· Փաստաթղթերի պատճենահանում և պատճենների տրամադրում
· Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում
· Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
· Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում
· Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ծառայություններ՝
· Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում
· Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում
· Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
· Փաստաթղթերի ապոստիլ (միջազգային վավերացում)
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ՝
· Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ՝
· Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում
· Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում
· Մաշված, անըթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում
· Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաև ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում:
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55