Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների համատեղ կենտրոնն ուսումնասիրել և հաստատել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում մշակված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը» (ԿԷԶԳԾ): Ծրագրում ներառված են էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկայի կիրառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ՝ տրանսպորտի, արտաքին լուսավորության, հանրային ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում, հանրային և բնակելի շենքերում: Երևանի քաղաքապետարանի և «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի կողմից Երևան քաղաքի ԿԷԶԳԾ-ի համատեղ մշակումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված տեխնիկական աջակցությամբ: Ծրագիրը նախանշում է քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները, որի արդյունքում կնվազի էներգետիկ ռեսուրսների սպառումը, կկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները և կբարելավվի բնական միջավայրը:
Համաձայն հաստատված ԿԷԶԳԾ-ի, 2012 թվականից իրակացված ելակետային, շարունակվող և նախատեսվող ծրագրերի ու համալիր միջոցառումների իրականացման արդյունքում Երևանի համայնքային ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020թ. կանխատեսվող արտանետումների համեմատ կարող են կրճատվել շուրջ 21%-ով, ինչը համարժեք է 237.000 տոննա CO₂–ի, որն իր հերթին կհանգեցնի էներգասպառման 16% նվազեցման: Հարկ է նշել, որ ԿԷԶԳԾ-ում ներառված ոլորտային ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչման ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են աշխատանքներ արտաքին լուսավորության համակարգում, հանրային շենքերում, տրանսպորտի, կենցաղային կոշտ թափոնների կառավարման և այլ ոլորտներում:
Հիշեցնենք, որ «Քաղաքապետերի դաշնագիրը» Եվրոպական Միության կողմից մեկնարկած նախաձեռնություն է, որը կոչված է հօգուտ «կանաչ տնտեսական աճ»-ի և կյանքի որակի բարելավման, համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածաշրջանային իշխանություններին: Դաշնագիրը ստորագրող համայնքները կամավոր համաձայնում են իրենց վարչական տարածքների էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում իրականացնել համապատասխան գործողություններ, որոնք թույլ կտան մինչև 2020թ. առնվազն 20%-ով կրճատել ածխաթթու գազի (CO₂) արտանետումները` համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների մակարդակի համեմատ: Նշենք նաև, որ մինչ օրս նախաձեռնությանը միացել է տարբեր երկրների ավելի քան 7200 քաղաք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26