ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) ներկայումա միջոցներ է ձեռնարկում անհատ քաղաքացիների եւ գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացումն ապահովելու եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառլու ուղղությամբ: Ինչպես հայտնի է, 2017թ. հունվարի մեկից աշխատանքային գրքույկները դուրս են եկել գործածությունից: ՀՀ Կառավարության համապատասխան որոշումների հիման վրա բուն թվայնացման գործընթացն սկսվելու է 2017թ.-ի ապրիլ ամսից եւ տեւելու է մինչեւ 2019թ. հունվար ամիսը: 2017թ.-ին նախատեսվում է թվայնացնել 100 եւ ավելի աշխատող ունեցող գործատուների մոտ պահվող աշխատանքային գրքույկները: Գործընթացն սկսվելու է ժամանակացույցի համաձայն, ինչը հրապարակվել է www.ssss.am կայքում: Ժամանակացույցով սահմանված ժամկետները կարող են վերանայվել Ծառայության տարածքային բաժնի եւ գործատուի միջեւ փոխհամաձայնեցման դեպքում:Գործատուների վրա լրացուցիչ որեւէ ծանրաբեռնվածություն այս առումով չի լինելու: Մինչեւ համապատասխան աշխատանքային գրքույկների ներկայացումը Ծառայությունն իր տարածքային ստորաբաժանումների միջոցով կապ կհաստատի յուրաքանչյուր գործատուի հետ՝ ընթացքը սահուն ապահովելու նպատակով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործատուները, մինչեւ իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները Ծառայության տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկում լրացված վերջին էջից հետո պետք է նշեն աշխատանքային գրքույկի լրացված բոլոր էջերի թիվը եւ ստորագրեն (կնիքի առկայության դեպքում՝ նաեւ կնքեն)՝ նշելով ստորագրողի եւ կնքողի զբաղեցրած պաշտոնը, անունը եւ ազգանունը (ՀՀ Կառավարության որոշում 18.08.2016 N 882-Ն): Ցանկացած կեղծ տեղեկատվություն առաջացնելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն: Թվայնացման արդյունքում էապես կբարելավվի կենսաթոշակային եւ սոցիալական այլ ծառայությունների որակն ու հասցեականությունը, ինչպես նաեւ կնվազեն առկա բազմաթիվ ռիսկեր, այդ թվում՝ կոռուպցիոն:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26